Ավստրալիայի ոստիկանությունը ավելի քան 18 մլն դոլար ընդհանուր արժողությամբ մոտ 200 լիտր հեղուկ մետամֆետամին է առգրավել և կասեցրել է անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը: Այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը։
Ինչպես նշում է ոստիկանությունը, հայտնաբերված թմրանյութերը, որոնց արժեքը գերազանցում է 25,8 մլն ավստրալական դոլարը (18,3 մլն դոլար), «թաքցվել են ձիթապտղի յուղի խմբաքանակի մեջ, որը Սիդնեյ Ֆերֆիլդ է ժամանել Բրիսբենից»: