Ժամանակն է, որ Հայաստանը գույքագրի իր ռազմաքաղաքական, ներքաղաքական ու արտաքին քաղաքկան ակտիվները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, ով կարծում է, որ գույքագրում կատարելով՝ Հայաստանը այդ արդյունքներով պետք է մեզ դուրս կբերի անցյալի ավերակներից:
Մեհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանի երազանքները ածանցվում են այն ամենի մեջ, ինչը շարունակում է ցանկանալ պուտինյան Ռուսաստանը․ «Կոշտ կցորդիչով կապված ենք մի մեքենայի, որը գնում է դեպի անդունդ․ մեզնից է կախված ընթացքը: Մեր կառավարության քաղաքականությունը հիշեցնում է մի հիվանդության փաստաթուղթ: Ադրբեջանը համաձայնվել է ծառայել որպես բութ գործիք Մոսկվայի ձեռքին․ սա պետք է շուռ տանք»: