Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում նոր մզկիթ է բացվել։ Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՂՀ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հաղորդում է «Կազինֆորմ» լրատվական գործակալությունը:
«Այս Սուրբ ուրբաթ մենք մեր մայրաքաղաքում հրաշալի մզկիթ ենք բացում։ Սա կարևոր իրադարձություն է ոչ միայն մեր մայրաքաղաքի, այլև մեր բոլոր բնակիչների, մահմեդականների համար։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բարձրյալին, և այդ կապակցությամբ ես սկսել եմ այդ մզկիթի շինարարությունը»,-ասել Է Նուրսուլթան Նազարբաևը միջոցառման ժամանակ։
Նրա խոսքով՝ անկախության տարիներին մայրաքաղաքում բազմաթիվ շենքեր են կառուցվել։ Մզկիթը կդառնա ամենամեծը Ղազախստանում և Կենտրոնական Ասիայում։ Մզկիթը կարող է տեղավորել մինչև 30 հազար մարդ։