Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Միջուկային աղետի ուրվականը Եվրոպայում

Ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական ռազմական վերահսկողության տակ հայտնված Զոպորոժիեյի ատոմակայանի շուրջ կրքերը բորբոքվում են: ՄԱԿ անվտանգության խորհուրդը օգոստոսի 11-ին անցկացրեց այդ թեմայով հատուկ նիստ, սակայն ընդհանուր հայտարար եղավ միայն այն հարցում, որ ՄԱԳԱՏԵ-ի պատվիրակություն այցելի ատոմակայան՝ իրավիճակը գնահատելու: Իսկ բուն խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ մի քանի անգամ հրթիռակոծվել է ատոմակայանի տարածքը: Ռուսական կողմը՝ որի վերահսկողության տակ է ատոմակայանը, հայտարարում է, որ այն թիրախավորում են ուկրաինացիները:

Ուկրաինան և Արևմուտքը խոսում են «պատահականության» մասին, ինչին արձագանքել է ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ, նախկին վարչապետ և նախկին նախագահ Մեդվեդևը, հայտարարելով. Եթե Ուկրաինան ու Արևմուտքը համարում են, որ ատոմակայանի թիրախավորումը «պատահականություն» է, ապա այդպիսի «պատահականություններ» կարող են լինել նաև Եվրոպայի ատոմակայանների նկատմամբ: Մեդվեդևն ընդհանրապես վերրջին շրջանում ստանձնել է Ռուսաստանի վերնախավի առավել ագրեսիվ և կոշտ «խոսնակի» դեր: Ընդ որում, երբեմն այնքան կոշտ ու ագրեսիվ, որ հարկ է լինում հեռացնել գրառումներն ու ամեն ինչ բարդել հակերների վրա, ինչպես օրինակ Վրաստանի և Ղազախստանի հասցեին սպառնալից գրառման պարագայում:

Մեդվեդևի այդ պարագան իհարկե այլ թեմա է, թերևս ներռուսական վերնախավային հարաբերությունների, իսկ Զապորոժիեյի ատոմակայանի շուրջ ծավալվող իրադարձությունները Եվրոպայում միջուկային աղետի լրջագույն սպառնալիք են: Իհարկե, սա թվում է ծայրահեղ սցենար, սակայն մեծ հարց է, թե արդյո՞ք ներկայիս աշխարհում մնացել են այդպիսիք և շատ թե քիչ իրական լինելու հավանականությամբ չի օժտված ցանկացած սցենար:

Իսկ այստեղ, բնականաբար առաջին հերթին մարդասիրական գերկարևոր խնդրից զատ, կա նաև բավականին վտանգավոր մեկ այլ հանգամանք, որը էական նշանակություն ունի նաև Հայաստանի դիտանկյունից: Կարող է ստեղծվել ռազմա-քաղաքական կոնֆլիկտային իրավիճակներում միջուկային օբյեկտների հանդեպ «տաբուների» խախտման կամ վերացման, «կարմիր գծերի» վերացման նախադեպ: Սա իհարկե չի կարող նշանակել «շղթայական» ընթացք, բայց Կովկասը ևս աշխարհաքաղաքական «օջախային ռեգիոն» է և այստեղ ևս իրադարձությունների ընթացքը բավականին անկանխատեսելի է, իսկ կայունությունը՝ ամենևին էլ ոչ բացարձակորեն երաշխավորված: Իսկ այդպիսի պարագայում, երբ մեծ ջանքեր են պահանջվում ռեգիոնում անվտանգության առանց այդ էլ եղած ռիսկերը կառավարելու և նվազեցնելու, զսպելու համար, խիստ անցանկալի է ռազմա-քաղաքական կոնֆլիկտային իրավիճակներում միջուկային օբյեկտների հանդեպ «կարմիր գծերի» նեղացման որևէ նախադեպ: Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի Զապորոժիեյի ատոմակայանի շուրջ ստեղծված վիճակը ստանա արագ և մասնագիտական հանգուցալուծում, դրվելով պատերազմի քաղաքական շերտերից վեր: Դա համաշխարհային անվտանգության հարց է և բոլոր այն սուբյեկտները, որոնք ունենալով խնդրի լուծման իրավասություն և հնարավորություն, դրան չեն մոտենա մարդկության հանդեպ գերագույն պատասխանատվության զգացումով, աներկբայորեն կլինեն համամարդկային ոճրագործներ, անկախ Ուկրաինայի դեմ ՌԴ սանձազերծած պատերազմի հանդեպ իրենց քաղաքական դիրքորոշումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում