Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«ՌԴ-ն փորձում է զուգահեռ խաղը պահել ակտուալ»․ ինչո՞ւ են Փաշինյանն ու Ալիևը Բրյուսելի փոխարեն Մոսկվա գնում

Մոսկվան նախատեսում է մինչև օգոստոսի վերջ կազմակերպել բարձր մակարդակի եռակողմ շփումներ հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր թեմաներով, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նաչաևը` պատասխանելով Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հարցին։

«Նախատեսվում է մինչև օգոստոսի վերջ եռակողմ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել», – ասել է նա` այլ մանրամասներ չհայտնելով:

Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են մայիսի 22 -ին Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում, այն ժամանակ հայտարարվել էր, որ առաջնորդները այս ձևաչափով կրկին կհանդիպեն հուլիսին կամ օգոստոսին։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Մոսկվան գործում է ցայտնոտի պայմաններում, շտապում է․ «Այդ նախաձեռնողականության հիմքում  կան մտավախություններ։ Մոսկվան ուզում է այս սրացումից հետո ձևավորված իրավիճակում իր քաղաքական ակտիվները կոնսոլիդացնել, դրա համար էլ կարիք ունի եռակողմ հանդիպման»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մինչդեռ ըստ մեր զրուցակցի՝ կա  երկկողմ շփումների շտապ անհրաժեշտություն․․ «Թե՛ արտգործնախարարների թբիլիսյան ֆորմատով և թե՛ բրյուսելյան ֆորմատով՝  երկրի ղեկավարների միջև։Գործընթացի  հաջողությունն ուղիղ համեմատական է նրան, թե որքանով է այստեղ Ռուսաստանի ներկայությունը լինելու։Որքան քիչ Ռուսաստան, այնքան ավելի մեծ շանսեր հաջողության համար»։

Դիտարկմանը, քանի որ վերջին հանդիպումը բարձր մակարդակով տեղի էր ունեցել Բրյուսելում, արդյոք Մոսկվան ցանկանում է գործընթացը կրկին իր ձեռքը վերցնել, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․ «Ռուսները չունեն հնարավորություն խլելու Բրյուսելի նախաձեռնողականությունը և նրանք դա շատ լավ հասկանում են։ Նրանք փորձում են իրենց առաքելությունը փրկել նույնիսկ բրյուսելյան ֆորմատով, այսինքն՝ շարունակականություն հաղորդել իրենց իսկ նախաձեռնած գործընթացում ինչ-որ արդյունքներ շտապ կարգով արձանագրելու համար։ Ժամանակն աշխատում է ի վնաս իրենց, և դա պայմանավորված է Ուկրաինայում ռուսական բանակի խայտառակ արդյունքներով, որն ունենալու է շատ հստակ քաղաքական հետևանքներ։ Հետևապես Ռուսաստանը փորձում է  զուգահեռ խաղը պահել ակտուալ»,-եզրափակեց քաղաքագետը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հիշեցնում է, որ բրյուսելյան վերջին հանդիպումից հետո  տեղեկություն տարածվեց, որ հաջորդ հանդիպումը պետք է լինի օգոստոսի սկզբին․ «Մենք տեսանք, որ դա տեղի չունեցավ և փոխարենը խոսք է գնում այն մասին, որ եռակողմ հանդիպում պետք է լինի Մոսկվայում։ Այսինքն կարծես կա փոփոխություն՝ նախկինում եղած ծրագրերի հետ կապված։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ոչ թե Բրյուսել, այլ Մոսկվա են գնում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝  նման փոփոխության պատճառն Ադրբեջանն է․ «Արդեն ակնհայտ է, որ ոչ միայն Ֆրանսիան, այլ  ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության Սենատի կոմիտեի վերջին հայտարարությամբ պահանջում է  դուրս բերել ադրբեջանական զորքերը Ղարաբաղից և դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Արձանագրվեց, որ մահաբեր հարձակումները ոչ միայն հրադադրի խախտում են, այլ հանդիսանում են ագրեսիայի շարունակություն։ Այս քաղաքական դիրքորոշումները վկայում են, որ և՛ ԱՄՆ-ն և  Եվրամիությունը պահանջում են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, որտեղ կներառվեն նաև իրենց կողմից առաջ բերվող պահանջներն Արցախի հարցի վերաբերյալ, նաև տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, լինի հանրաքվե Արցախի վերջնական կարգավիճակը որոշելու համար»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝  ակնհայտ է, որ այս ամենը դուր չի գալիս Ադրբեջանին․ «Հավանաբար ինքը հույս ունի, որ Ռուսաստանի հետ եռակողմ ձևաչափը նոյեմբերի 9-ի հայտարարության սկզբունքներով ավելի ձեռնտու է իրեն։Այս ձևաչափը երևի թե ավելի մոտ է  Ադրբեջանի պատկերացումներին և հավանաբար դրա համար հետաքրքրված է Բրյուսելի փոխարեն  Մոսվայում հանդիպելով»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում