ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ ու նախկին վարչապետ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ապագան ռազմական տրիբունալն է։
Նախօրեին Մեդվեդևն այցելել է Լուգանս և Դոնեցկ, որտեղ հանդիպել է Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների հետ և խորհրդակցություն անցկացրել անվտանգության ապահովման առաջնահերթ միջոցառումների շուրջ:
«Տրիբունալ կամ վերադարձը երկրորդական դերերի կատակերգական շոուին», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ապագա է տեսնում Զելենսկու համար: