Աղվան Հովսեփյանի ազատ արձակումը վատ ազդակ է ներքաղաքական դաշտի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանի դիտարկմամբ՝ վերադառնում ենք մի խայտառակ իրականության, որտեղ դատարանները և արդադատությունը վտանգավոր շեմին է․ «Քաղաքական սպանությունների, Մարտի 1-ի սպանդը հնարավոր է եղել հենց Աղվան Հովսեփյան անձի պատճառով: Աղվան Հովսեփյանի ազատ արձակումը նշանային իրադարձություն է»:
Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև Խաչատուր Քոքոբելյանի հոր շուրջ տեղի ունեցող սկանդալային զարգացումներին, նկատելով, որ այդ զարգացումները վտանգավոր նշաններ են իրենց մեջ պարունակում․ «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նման հանցագործության մեջ է ներգրավված: ՀՅԴ նախկին պատգամավորը եղել է այն անձը, որն իր ընտրությունը ապահովել է անտառներ ավիրելու արտոնություն շնորհելով»:
Անդրադառնալով Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին, Արման Բաբաջանյանը նշեց․ «Հայաստանի ողնաշար Սյունիքը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում, իսկ մեր քաղաքական միջավայրը անհամարժեք է սրան: Հայաստանի հարցը վճռվում է առանց Հայաստանի գործուն մասնակցության: Այն, ինչ տեղի է ունենում՝ ուղիղ կապված է ՌԴ-ի ռեգիոնալ քաղաքականության հետ: Մենք պետք է միմյանց հետո խոսելու ուղիներ գտնենք: Սա վտանգավոր տեղ տանող ճանապարհ է, Սփյուռքից կան որոշակի նշաններ»: