Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Իշխանությունը թույլ է ու վախվորած, չի կարողանում պատժել հանցագործներին․ Վարդան Մալխասյան

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց, որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Արդեն մոտ մեկ տարի կալանավորված Հովսեփյանի ​փաստաբանները պնդում էին՝ մի շարք հիվանդություններ, այդ թվում` շաքարային ծանր դիաբետ ունեցող պաշտպանյալն անհապաղ պետք է ազատ արձակվի՝ նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ։

Հիշեցնենք, որ  69-ամյա Աղվան Հովսեփյանը մեղադրվում է բիզնես գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման համար։ Հովսեփյանը 2004-2013 թվականներին ղեկավարել է Գլխավոր դատախազությունը, հետո էլ մինչև 2018-ի հեղափոխությունը՝ չորս տարի Քննչական կոմիտեի նախագահն էր։ 2018-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը, Հովսեփյանն ասել էր, թե աշխատելու է նոր իշխանության հետ, բայց երկու ամիս անց նա հրաժարական ներկայացրեց։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանն ասաց, որ քաղաքականությունը ոսկե կանոն ունի՝ ցանկացած նոր իշխանություն, եթե նախորդների ծանր հանցանքները չի բացահայտում և մեղավորներին խստագույնս չի պատժում, ապա նախորդներից ավելի վտանագավոր, խոցելի և խայտառակ է դառնալու։ Բոլորն էլ լավ գիտեն, որ երբ հանցագործությունը մնում է անպատիժ՝ տանում է նրան, որ նոր հանցագործություններ առաջ գան։ Աղվան Հովսեփյանի վրա մի շարք ծանր հոդվածներ են դրված ու այդ պայմաններում խափանման միջոցը չպետք է փոխվեր։ «Երկու տարի էլ ես եմ բանտտարկված եղել և երբ մեկն իրեն լավ չէր զգում՝ պատշաճ օգնություն էր տրամադրվում, տեղի հիվանդանոցը լավ է աշխատում։ Հաճախ նման մարդիկ կեղծ փաստաթղթեր են հանում, իբրև թե բանտարկյալը շատ վատ է, մահամերձ է, բայց դա սուտ է։ Այսպիսի դեպքերի շատ ենք ականատես եղել, վառ օրինակներից է՝ կաթողիկոսի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանին, երբ ասում էր, որ մահամերձ է, թողեք ազատության մեջ մահանա, իսկ երբ բաց թողեցին՝ Սևանում մոտորանավակ էր վարում։ Շատերը սուտ հիվանդ են ձևանում ու բժիշկներն էլ հեշտ կաշառվում են, թղթեր հանում՝ «մահամերձության»։ Սա էլ հիմք ընդունելով՝ խափանման միջոցը փոխում են, որն էլ դառնում է իշխանության թուլության արտահայտիչ նշաններից մեկը։ Եթե հանցագործներին չեն կարողանում խստագույն պատժել, ուրեմն թույլ են։ Արմեն Գրիգորյանի մահից հետո սկսեցին ասել, իբրև թե մարդիկ դատարանում մահանում են ու նման պատճառներն էլ սկսեցին հիմք ընդունել ու անհիմն փոխել խափանման միջոցը․ սա թուլության, վախվորած լինելու, անվճռականության արտահայտումն է»,- ասում է Մալխասյանը։

Աղվան Հովսեփյանին ազատելը դառնալու է նախադեպ, որից հետո նման դեպքերը՝ շարունական բնույթ են կրելու։ Ցավոք, մեր բժիշկների մեծ մասը փողասեր են, կաշառակեր, դատավորն ու դատախազներն էլ ևս։ Կեղծ թղթերով խափանման միջոց են ձևակերպում ու ասում՝ առողջական խնդիր ուներ, ըստ մեր զրուցակցի՝ դա մարդասիրական մոտեցում չէ՛։ «Ոչ մի դեպքում չպետք է լիներ խափանման միջոց Աղվան Հովսեփյանի համար, բայց արդեն արել են, որն էլ վկայում է այն մասին, որ կա որևէ պայմանավորվածություն, որի հիման վրա ազատ է արձակվելու»։

Ոչ-ոք չի խոսում այն մասին, թե որտեղից այդ հարյուր միլիոն դոլարը, որը տրվում է խափանման միջոցի համար։ Մալխասյանի նշմամբ՝ բոլորը գիտեն, որ նա մեծ ունեցվածքի տեր է, բայց ոչ մեկը չի ասում՝ որտեղի՞ց այդքան գումարը։ Սա պարզաբանման կարիք ունի, բայց ապարդյուն։ Արդեն պարզ է, որ դա կաշառքով դիզած գումար է։ Գրեթե բոլորը գումարը վերցնում են ու լռում։ Ներկայումս էլ ամենամեծ գողերը դատավորներն ու դատախազներն են, լավ է, գոնե ոստիկանությունն է քիչ-քիչ կարգավորվում։ Այս մասին լռելն էլ վախի նշան է, շատերը միմյանց շանտաժի են ենթարկում ու անում այն, ինչ ուզում են։ «Հաճախ ծածուկ ձայնագրություններ են անում ու որոշ ժամանակ անց, երբ իրենց ձեռնտու է՝ ջրի երես են հասնում։ Պաշտոնյանների մեծ մասը սատանաներ են, մանավանդ նախկինները»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում