Friday, 19 04 2024
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի վերջին փոփոխությունը որոշ մտածումների տեղիք տվեց

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նվաստիս 3,5-ամյա ազատազրկման դատապարտած դատավոր, նույն ինքը Մնացական Մարտիրոսյանի կողմից Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի վերջին փոփոխությունը որոշ մտածումների տեղիք տվեց։

Երբ 1998թ․ օգոստոսի 6-ին իր աշխատասենյակում սպանվեց նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանը, ով աշխատում էր դատախազությունում, բոլոր բացահայտումներն արեց և դարձավ գլխավոր դատախազ:

Հենց ինքն էր վերջինը մտել Խաչատրյանի աշխատասենյակ, իսկ դուրս գալու վերաբերյալ գրանցամատյանում ոչ մի գրառում չէր արվել։

Այն ժամանակ նշվեց, որ սպանությունը կատարել է տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանն ու ինքնասպան եղել: Հանրությունը համաձայն էր, որ սպանության հեղինակը դատախազության աշխատակից է, բայց համաձայն չէր, որ ազգանունը Կարապետյան է:

Ոչ ոք չի մոռացել ու չի մոռանալու, որ Աղվան Հովսեփյանի գլխավոր դատախազի պաշտոնում գտնվելու ժամանակ սպանվել են ԱԺ նախագահ, վարչապետ, գլխավոր դատախազ, ԱԺ երկու փոխնախագահներ, ներքին զորքերի հրամանատար, պաշտպանության փոխնախարար, պատգամավորներ: Այս ցանկը կարելի է շարունակել:

2008-ի համազգային շարժումը հոգեխանգարմունք որակած Աղվան Հովսեփյանը անպայման կանգնելու է արդարադատության առաջ։ Մարտի մեկի սպանութունները բացահայտվելու են: Թող որևէ մեկը չկասկածի։

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, չի մոռացվելու։ Բոլորը պետք է հիշեն, որ արդարադատությունը մի օր թակելու է իրենց դուռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում