Մի քանի օրից կսկսի գործել Ռուսաստանից դեպի Վրաստան բեռներ փոխադրող լաստանավային ծառայությունը, որից պետք է օգտվեն Հայաստան բեռներ փոխադրողները, կառավարության նիստից հետո հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է բինզես-փորձագետ Նարեկ Ալեքսանյանի հետ:
Բիզնես փորձագետի խոսքով՝ մեզ ալտերնատիվ ճանապարհ է պետք ․ լաստանավը ավելի քան կարևոր է․ «Այսօր պայքարում ենք մնալ այն շուկաներում, որտեղ որ կայինք: Լաստանավը կապահովի հայկական ապրանքերի կայուն ներկայությունը շուկայում»: