Monday, 03 10 2022
11:45
Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն

Միտումնավոր այնպես են արել, որ Աղավնոն մնա Ադրբեջանին․ Ռուբեն Գալիչյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է աշխարհագրագետ և քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը։

-Պարոն Գալիչյան, օգոստոսի 25-ից Արցախ-Հայաստան կապը պետք է ապահովվի Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհով։ Այն անցնելու է Սյունիքի Կոռնիձորով և պատրաստ կլինի եկող տարվա գարնանը: Որքան էլ իշխանությունները հավաստիացնում են, թե դա ամրագրված է եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթում, տեսակետ կա, որ այնտեղ ամրագրված է դրույթ միայն Շուշիի մասին, որ այդ նոր ճանապարհը պետք է շրջանցի միայն Շուշին, բայց ոչ Բերձորը կամ Աղավնոն։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

Փաստաթղթում խոսք է գնում այլընտրանքային ճանապարհի մասին, առանձնացրած Շուշի կամ Լաչին չկա։Իմ դիտարկումն այլ է․պայմանագրում նշված է ժամկետ՝ մինչև 3 տարի։ Այսինքն՝ դեռ  2 տարին էլ չի լրացել, Ադրբեջանն արագ կառուցել ավարտել է ու ասում է՝ դուք էլ եկեք անմիջապես կառուցեք  ու երկու շաբաթում մեզ տվեք Լաչինը։ Եթե մենք համաձայնագիր ունենք, որ մինչև 3 տարի ժամկետում պետք է կառուցվի ու հանձնվի շահագործման՝ ինչու՞ եք մեկ տարի առաջ ժողովրդին իրենց տներից դուրս հանում։

Երկրորդ՝ իրենք ճանապարհը կառուցել են գոյություն ունեցող գյուղական ճանապարհի վրա, լայնացրել, լավացրել են։ Այն Կոռնիձորի մոտից, սահմանի վրայից  գնում հասնում է մինչև Լաչին, որը միանում գնում է դեպի Շուշի։ Այն Լաչինից 10-15 կմ հեռու է՝ դեպի հյուսիս-արևելք, ամբողջությամբ շրջանցում է  այդ հատվածը։Իրենց նպատակն էլ հենց այն էր, որ Լաչինն առանձնացնեն, մնա իրենց։ Բայց այն, որ ժամանակը մեկ տարի առաջ են գցել ու ասում են՝ հիմա դատակեք այդ շրջանը, անընդունելի է։Եթե այդպես է՝ մենք էլ պետք է ասենք համաձայնագրի մյուս կետերը դուք չեք կատարում, զորքերը հետ չեք քաշում մեր տարածքից,մեր սահմանները շարունակում են գնդակոծել,  գերիներին չեք վերադարձրել։ Իրենց զինվորները պետք է դուրս գային Հայաստանի տարածքից, դուրս եկան, նորից ներխուժեցին։Եթե այդ համաձայնագրի կետերը չեք կատարում, ինչու՞ եք պահանջում, որ մի կետն  էլ մենք շուտ կատարենք։Ինչու՞ պետք է Արցախի իշխանությունները կարգադրեն, որ Աղավնոն դատարկեն։Հավանաբար Ադրբեջանի հետ միասին են որոշել, թե   այդ Կոռնիձորի ճանապարհը որտեղ պետք է լինի , ըստ իս, միտումնավոր այնպես է արվել, որ 3․5 կմ հեռու լինի, քանի որ եթե 2․5 կմ հեռու լինի, Աղավնոն կմնար այդ ճանապարհի շրջակա տարածքի մեջ՝ այսինքն Հայաստանին կմնար։ Հիմա այնպես են արել, որ 3․5 կմ հեռու լինի, որ Աղավնո գյուղը մնա Ադրբեջանին։

Ես չեմ կարծում, որ ՀՀ իշխանություններն այդտեղ դերակատարություն ունեցած լինեն, քանի որ  դա արվել է ըստ իս Ադրբեջանի, Արցախի ու ռուսների հետ միասնաբար։ Այսքան ժամանակ ասում են՝ մենք աշխատում ենք փրկել ձեզ ու հետո միանգամից ասում են՝ երկու շաբաթից դուրս եկեք։

-Եթե հստակեցնենք նոյեմբերի 9-ի համաձայնագրում կոնկրետ Աղավնոյի հատվածի մասին խոսք կա՞։

-Տարածքի մասին է խոսքը։ Այդ տարածքը երբ տալիս ես իրեն՝ Աղավնոն էլ, Սուս  գյուղն էլ, Լաչինն էլ մտնում են դրա մեջ։

Ես մեկ ուրիշ դիտողություն էլ ունեմ։ Աղավնո գյուղը կառուցել են բեյրութահայերի օգնությամբ։Կազմակերպողը եղել է դաշնակցությունը,Մասիս Ալեքսանյան անունով մեկը այդ հարցերն էր գլուխ բերում՝ Արցախի իշխանությունների հետ միասին։ Ինչու՞ հիմա ՀՅԴ-ն միջազգային ատյաններին չի դիմում, ասի, որ կառուցել են ժողովրդի համար, հիմա նրանց դուրս են հանում այդ հատվածից։ Հիմա դաշնակցությունը փողոցում ներկա իշխանությունների դեմ է ցույցեր անում որպես ընդդիմություն, որը ծառայում է միայն Ալիևի շահերին։

-Կարծիք կա, որ նոր ստեղծվող այլընտրանքային ճանապարհն ավելի անվտանգ է լինելու, քան գործողը։ Այդպե՞ս է։

Նույնքան վտանգավոր կամ անվտանգ, ինչքան գոյություն ունեցողը։  Կեսից ավելին նույն մասն է օգտագործվելու, իսկ այն մասը, որը մոտենում է Շուշիին, պետք է շեղվի, Շուշիից հեռանա, ներս մտնի Ստեփանակերտ՝ հարավ-արևմուտքից։ Դեռ հայտնի չէ, թե ինչպես է կառուցվելու, քանի որ այնտեղ լեռնային ու անտառային շրջան է, ճանապարհ գոյություն չունի։Իսկ մյուսը, որ Բերձորն էր շրջանցում, այնտեղ գյուղական ճանապարհ կա, այն լայնացնելու մասին խոսք չկա․․․  Եթե դա էլ չլինի, միտք չունի ճանապարհ փոխել։ Մեր իշխանություններն ու Արցախի իշխանությունները պետք է դրան հետևեն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում