Monday, 03 10 2022
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն
Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների
Լռեք, պարզապես լռեք. Արման Բաբաջանյան
Հրդեհ Ֆանտան գյուղում․ ԱԻՆ
23:45
Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն
23:30
Ճապոնիան կարող է օրինականացնել մարիխուանայի ներմուծումն ու օգտագործումը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր․ shamshyan.com
23:00
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
Լեհ փաստաբան Տոմաշ Բուչեկն ապացույցներ է ստացել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը

Պաշտպանության բանակից չենք հրաժարվելու, ասեմ ավելին՝ կատարելագործելու ենք․ Սեյրան Հայրապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը։

-Պարոն Հայրապետյան, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը օրերս հերթական անգամ Հայաստանին կոչ արեց հայկական Զինված ուժերը դուրս բերել Արցախից։ Բաքվից հնչող այս կոչերը կարծես վերաբերում են Պաշտպաության բանակը կազմալուծելուն։ Արցախում այս հարցի շուջ ի՞նչ մոտեցումներ կան։

Բաքվի կոչերն անհիմն են։ Յուրաքանչյուր ազգ ու պետություն ունի ինքնապաշտպանվելու բացառիկ իրավունք․ դա մեզ պարտադրում է Ադրբեջանն իր ագրեսիվ ազգակործան քաղաքականությամբ։ Մենք Պաշտպանության բանակից չենք հրաժարվելու, ասեմ ավելին՝ այն ավելի կատարելագործելու ու համապատասխան վիճակի բերելու խնդիրներ պետք է լուծենք։

-Ի՞նչ եք կարծում իրենց այս դիրքորոշումն  վտանգներ չի՞ պարունակում, կարծես այդ հարցում հաստատակամ են, պնդում են, որ դա բխում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներից։

-80-ականների վերջին և 90-ականների սկզբին նույնպես հաստատակամ էին, որ պետք է Արցախը հայաթափեին, ինչպես հայաթափել են  հյուսիսային Արցախը, Շահումյանի  և այլ շրջաններ։ Մենք վերջերս սկսել ենք  ինքներս մեզ ավելի շատ քննադատել, ավելի շատ մեղավոր ճանաչել, անհամերաշխության մթնոլորտում ապրել և Ադրբեջանի ասածները որպես դոգմա ընդունել։Դա մեր հետագա քաղաքական ու մյուս հաղթանակներին խանգարում է։ Մենք չպետք է առաջնորդվենք իրենց օրակարգով, պետք է ունենանք մեր օրակարգը։ «Միասնական հայրենիք» կուսակցությունն ունի իր տեսակետները, մենք դա առաջարկել ենք գործընկեր բոլոր խմբակցություններին, նաև Արցախում գործող բոլոր հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև հայաստանյան մեր գործընկերներին։ Կխնդրենք  համապատասխան առաջարկություններն  ավելացնել այն հարցերում,որը որ իրենք թերի են համարում։ Պետք է ունենանք ընդհանուր հայկական օրակարգ, որը մեզ թույլ կտա չվախենալ Ադրբեջանի հաստատակամ խոսքերից։

-Ձեր դիտարկամբ՝ որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկիր Ռուսաստանն այս հարցում կօգնի՞ Արցախին, թե՞ իրեն էլ է ձեռնտու Պաշտպանության բանակի կազմաքանդումը։

-Կա մի հայտնի անեկդոտ։ Կինն արձակուրդից գալիս ու ամուսնուն պատմում է, որ  բոլորին, բացի Մարիա Իվանովնայից․․․ են։ Ամուսինը հարցնում է իսկ Մարիա Իվանովնային  ինչու ոչ, պատասխանում է՝ ինքը չէր ուզում։ Հիմա եթե մենք ուզենք  ու  ճիշտ քայլեր անենք, իհարկե Ռուսաստանն էլ պետք է օգնի ու օգնելու է։

-Կան  տեսակետներ, որ Ռուսաստանն ավելի շատ Ադրբեջանին է օգնում։

-Ցանկացած պետություն ունի իր աշխարհաքաղաքական շահերը, նաև իրավիճակային պլանները։ Ինչպես շախմատում, այնպես էլ հիմա՝ մենք պետք է մի քանի քայլ առաջ հաշվարկենք։ Գիտենք, որ այդպիսի հաշվարկներ ու ճիշտ քայլեր անելու դեպքում նաև մեր ռազմավարական գործընկերները համապատասխան քայլեր են կատարում, որի արդյունքում մենք հայտնվում ենք բարենպաստ ու մեզ համար  շահավետ իրավիճակում։ Մենք հիմա պետք է այդ քայլերը հաշվարկենք ու իրականացնենք։

-Ստեփանակերտի ու Բաքվի ուղիղ  երկխոսության անհրաժեշտություն ու հնարավորություն տեսնո՞ւմ եք։

-Ստեփանակերտը բոլորի հետ էլ պետք է  ուղիղ խոսի, բայց ճիշտ։ Այսինքն՝ ոչ թե խնդրողի դիքրից, այլ պահանջատիրոջ։Ես հենց այնպես բառեր չեմ ասում։ Եթե ինքներս մեզ չգնահատենք, ուրիշները չեն գնահատելու։ Ցանկացած պետություն՝ գտնվելով նույնիսկ ռազմական հակամարտության մեջ, պետք է  ուղիղ խոսի ու տեսակետները ներկայացնի։ Ես համարում եմ, որ դեռ շատ անելիքներ ունենք։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում