Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

ՀՀ տնտեսությունը մրցունակ չէ, ունենք համապատասխան մասնագետների դեֆիցիտ

Հայաստանյան աշխատաշուկան գնալով անկում է ապրում։ Բազմաթիվ ոլորտներում համապատասխան մասնագետների դեֆիցիտ է, որը հիմնականում պայմանավորված է՝ ոչ թե աշխատաշուկայի պահանջներով, այլ մասնագիտական ընտրությունով, քանի որ երիտասարդներից շատերին այլևս չեն հետաքրքրում, օրինակ՝ գյուղատնտեսությունը, բնագիտական մասնագիտությունները, արդյունաբերությունը և այլն։

Այս մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ, որի դիտարկմամբ՝ աշխատատեղերի մասով խիստ պահանջներ չկան, այն նույն պահանջներն են, որոնք նախկինում ևս եղել են։ Հիմա մենք կարիք ենք զգում որոշակի հմտությունների տեր մարդկանց, որոնց կրթական համակարգը պետք է ապահովվի։ Օրինակ՝ եթե եռակցող է՝ պետք է իմանա եռակցել մետաղ, եթե փականանգործ է՝ պետք է իմանա փականագործական աշխատանքն ինչպես կատարի, ինչ նրբություններ կան գործում, եթե օպերատոր է՝ պետք է իմանա  հոսքագծերի վրա ինչպես աշխատի, և այլն։ Այսպես կարելի է անվերջ թվարկել, խնդիրը նրանում է, որ այս գործերը եղել են, կան ու կլինեն, սակայն կրթական համակարգը մեզ չի տալիս համապատասխան մասնագետների, որոնք կզբաղվեն այս գործերով։

Մեր առջև ծառացած է երկու խնդիր, մեկն այն է, որ երիտասարդները չեն նախընտրում ստանալ տեխնիկական կրթություն, որի ապացույցը բուհական կրթության համար դիմորդների արդյունքներն էին, ըստ որի՝ վերոնշյալ մասնագիտական ուղղվածությամբ չեն դիմում ու բուհերում մնում են բազում թափուր տեղեր։ Այս նույն ձևաչափով քոլեջներ և ուսումնարաններ ևս քիչ են դիմում, քիչ են այն երիտասարդները, որոնք ուզում են սովորել, օրինակ՝ տեխնիկական մասնագիտություններում։ Մակարյանի խոսքով՝ ներկայիս սերունդն ավելի շատ նախընտրում է հումանիտար ուղղվածության մասնագիտություններ, որոնք ավելի հեշտ է յուրացնելը, օրինակ՝ մարկետինգ, տնտեսագիտություն, լրագրություն, սոցոլիոգիա և այլն։ Իրականում այս մասնագիտություններն աշխատաշուկայում այդքան էլ մեծ պահանջարկ չունեն, որովհետև նման մասնագետների կարիք շուկան այդքան շատ չունի, քանի որ տնտեսական վիճակը դա է թելադրում։ Հաշվի առնենք նաև այն, որ ձեռնարկություններում տեխնիկական կրթությամբ մասնագետների պակաս է նկատվում․ դա էլ մի պարզ պատճառով՝ ուսանողները չեն ընտրում այդ ուղղվածությունը, չեն սովորում և այդ աշխատանքում մնում են ավելի հասուն տարիքի մարդիկ, որոնք արդեն  թոշակառու են։

«Կրթական համակարգը էականորեն հաշվի չի առնում աշխատաշուկայի պահանջները։ Նրանք պետք է դիմեն գործատուներին, գնան նրանց մոտ, իրենց խոսքում, գովազդում՝ նշեն այդ մասնագիտությունների ու հեռանկարների մասին, որպեսզի երիտասարդները ոգևորվեն ու գնան այդ ուղղությամբ, հասկանան, որ դրանով ևս հնարավոր է առաջ գնալ և լավ գումար վաստակել։ Ցավալի է, բայց դասախոսներն ու առհասարկ, բուհերը, դպրոցները գործատուների հետ նման հանդիպումներ գրեթե չեն կազմակերպում, որը կարող է ապագայում դրական արդյունք տալ»,-ընդգծում է Մակարյանը։

Բնական է, որ կան ուսանողներ, որոնք նախընտրում են վերոնշյալ մասնագիտական ուղղությունները, ճիշտ է, սակավ թվով, սակայն այդպիսիք կան, սակայն այս պարագայում էլ անգամ խնդիր ունենք։ Կրթական հաստատություններից շատերում չկան համապատասխան մասնագիտությունների համար պրակտիկ սենյակներ ու սարքավորումներ, որոնք ուսուցողական բնույթ են կրում և ուսանողին դարձնում են մասնագետ՝ գործնականում։ Ցավոք, դրա բացակայության արդյունքում ուսանողը գիտելիք է ստանում ոչ թե գործնականում, այլ թղթի վրա գրվածով։

Կրթական համակարգում մեր խնդիրներից մեկը նաև այն է, որ դասախոսներն էլ արդեն չեն համապատասխանում այսօրվա պահանջներին, մեծ մասը «հնացած» գիտելիքներով է կամ չի տիրապետում ժամանակակից մասնագիտությունների հնարավորություններին և հմտություններին։ Այստեղ մեծ դեր է խաղում նաև դասախոսական կազմի աշխատավարձը, որն այդքան էլ բարձր չէ, ու որը ևս երիտասարդներին հետ է պահում նրանից, որ գոնե ապագայում դասախոս դառնան։ Բացի դա, ոչ բոլոր գործատուներին է ձեռնտու, որ իր աշխատողը աշխատանքային ժամերի հաշվին դասախոսի։

Մեր զրուցակցի խորին համոզմամբ՝ աշխատաշուկայի և կրթական համակարգի միջև բարելավվում գրեթե չի նկատվում, բազում խնդիրներ կան, շատ աշխատատեղեր չեն կարողանում լրացնել իրենց թափուր հաստիքները, լրանցնելու դեպքում էլ դա տևում  է բավականին երկար։ Որևէ ոլորտի դեֆիցտն էլ կա՛մ չի լրացվում, կա՛մ աշխատում են տարեց մասնագետները, որոնց առողջությունն արդեն այն չի լինում ու երբեմն առողջական խնդիրների պատճառով՝ ռիսկեր կարող են առաջ բեորում գործատուի համար։ Այս տեմպերով գործատուի արտադրողականությունն էլ է ընկնում ու նա հաճախ ստիպված է լինում աշխատանքի վերցնել այլ ազգի մարդկանց, որոնք ՀՀ-ում ապրում կամ սովորում են․ դա ենթադրում է համապատասխան թույլտվություն՝ օտարերկրյա աշխատողի գրանցելու համար, որն էլ տևում է մոտ երեք ամիս։

«Սրա հետևանքով նվազում է Հայաստանի տնտեսական մրցունակությունը, որովհետև արդյունաբերական կամ արտադրողական ընկերությունները զգում են համապատասխան մասնագետների կարիք»,- եզրափակում է իր խոսքը Մակարյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում