Հայ-թուրքական սահմանի բացումն իր մեջ պարունակում է և ռիսկեր, և հնարավորություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՊՏՀ դասախոս, տ․գ․թ/ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը:
Փորձագետը կարծում է, որ այս փուլում սահմանների բացումը և տնտեսական գործընթացի ակտիվությունը երկրի համար ռիսկեր ու վտանգներ է պարունակում․ «Մեր շահը պետք է լինի այն, որ պաշտպանենք մեր տնտեսվարողներին ու գործընթացից դուրս գանք դրական ազդակներով: Սահմանների բացման հարցում պետք չէ շտապել, պետք են հիմնարար գնահատականներ: Սահմանների բացման հետևանքով կան ոլորտներ կդառնան խոցելի»: