Monday, 04 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

«Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել․ ՀՖՖ-ի և «Փյունիկ» համատեղ հայտարարությունը

Վերջին շրջանում «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած քաղաքական ակցիաների և միջադեպերի վերաբերյալ ՀՖՖ-ն և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը համատեղ հայտարարություն են տարածել․ Հարգելի՛ ֆուտբոլասերներ, Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած միջազգային հանդիպումների ընթացքում գրանցվել են ֆուտբոլային խաղերի, ընդհանրապես, սպորտի հետ անհամատեղելի իրադարձություններ՝ անկարգություններ, որոնք հղի են հայկական ֆուտբոլի համար ամենալուրջ հետեւանքներով:

Հանդիպումներին ներկա տասնյակ քաղաքացիներ՝ մեծամասամբ դեռահասներ, մուտք են գործել խաղադաշտ, տրիբունաներում պարբերաբար արձանագրվել են ծեծկռտուքի դեպքեր, իրականացվել են նաեւ մի շարք քաղաքական ակցիաներ:

Իրենց պարտականությունները կատարելիս թերացել են նաեւ անվտանգության աշխատակիցները, ինչի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: ՀՖՖ-ի և «Փյունիկ» ՖԱ-ի ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում անվտանգությունն ապահովող կազմակերպությունների հետ՝ հետագայում նման իրավիճակները բացառելու համար:

Միեւնույն ժամանակ անվտանգության աշխատակիցների՝ անգամ ամենամեծ քանակի դեպքում ուղղակի հնարավոր չէ կանխել նման անցանկալի իրադարձությունները, եթե չլինի բոլորի՝ ֆուտբոլային հանրության, երկրպագուների, հատկապես լրատվամիջոցների աջակցությունը:

Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումներում արձանագրվել են նման դեպքեր, ինչի համար մեծ տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները: Ցանկանում ենք ընդգծել, սակայն, որ տուգանքները կրում են ժամանակավոր բնույթ: Նմանատիպ դեպքերը չբացառելու դեպքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է որակազրկվել, ինչպես Հայաստանի ազգային հավաքականն, այնպես էլ մեր ակումբները ստիպված կլինեն տնային հանդիպումներն անցկացնել չեզոք խաղադաշտերում՝ այլ երկրներում:

Հաշվի առնելով, որ «Փյունիկն» այս տարի մասնակցելու է եվրոպական մրցաշարերից մեկի խմբային փուլին եւ դեռ անցկացնելու է առնվազն 4 տնային հանդիպում, ինչպես նաեւ սեպտեմբերի 24-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ուկրաինա ազգային հավաքականների հանդիպումը, դիմում ենք բոլոր շահագրգիռ անձանց՝ առաջարկելով համատեղ ուժերով կանխել ֆուտբոլ խաղի հետ առնչություն չունեցող ցանկացած դրսևորում:

Այս համատեքստում կոչ ենք անում լրատվամիջոցներին՝ չտարածել անկարգությունները ներկայացնող տեսանյութերը և լուսանկարները:

Կոչ ենք անում հատկապես ծնողներին՝ թույլ չտալ իրենց երեխաներին մուտք գործել խաղադաշտ. դա ինքնահաստատվելու լավագույն միջոցը չէ: Դիմում ենք ֆուտբոլի իրական սիրահարներին, երկրպագուներին, ֆան-ակումբներին՝ եկե՛ք միասին կարգ ու կանոն հաստատենք մեր խաղադաշտերում՝ հետագայում հայկական ֆուտբոլի համար անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում