Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հստակ է՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաշտեցում հնարավոր է միայն Բաքվի պահանջներին ենթարկվելու դեպքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Դեսպանների 13-րդ համաժողովում ասել է, որ եթե Հայաստանը «ճիշտ ընկալի զարգացումները և պատասխանի Բաքվի և Անկարայի անկեղծ կոչերին», տարածաշրջանում կայունություն կհաստատվի։

«Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով մեր սկսած բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Կուրբան Բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի՝ զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահի խոսքով «Ադրբեջանի՝ օկուպացված հողերը վերադարձնելու գործընթացը» ցույց է տվել, որ առանց գետնի վրա ուժեղ լինելու, սեղանի վրա ձեռքբերումներ ունենալը դժվար է: Էրդողանը հերթական անգամ կրկնել է 30 տարի հարցի չլուծված մնալու և միայն ադրբեջանական բանակի «հերոսական պայքարի» շնորհիվ լուծվելու մասին իրենց թեզերը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի:

«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր տարածություն ենք անցել Կովկասում տևական խաղաղության ճանապարհին»,-ասել է նա։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նկատեց՝  Էրդողանի հայտարարությունները նոր չեն, մեզ համար արդեն  սովորական են դարձել․ «Մեզ համար դա նշանակում է՝  Հայաստանը պետք է ենթարկվի Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներին։ Էրդողանն  իր այդ ելույթներում խոսում էր հիմնականում Ադրբեջանի մասին, հիմնական շեշտադրումն այն էր, որ Հայաստանն ընդունի Ադրբեջանի պարտադրանքները։ Իսկ թե ինչ է դա նշանակում՝ մենք մեր մաշկի վրա զգում ենք։ Տեսնում ենք Աղավնոյի ու Բերձորի հետ կապված խնդիրը։ Մենք  լսում ենք միջանցքի պահանջները, այս կամ այն տարածքն ազատելու Ադրբեջանի հոխորտանքը։ Տեսնում ենք նաև, որ Ադրբեջանն անթաքույց աչք է դնում նաև բուն Հայաստանի տարածքների վրա՝ դրանք համարելով նախկինում ադրբեջանական։ Այսինքն՝ Էրդողանը պահանջում է ենթարկվել Ադրբեջանի պահանջներին։ Դա նրանք անում են նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումից հետո և արդեն երկու  տարի է զբաղվում են դրանով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ խաղաղության հաստատումը հնարավոր է միայն Ադրբեջանի պարտադրանքներին ենթարկվելուց հետո․ «Երբ մենք այսքան թույլ ենք, չենք ուզում լինել ուժեղ՝ ստիպված ենք լինելու անընդհատ զիջել»։

Իսպիրյանն անդրադարձավ նաև Էրդողանի ելույթի մեկ այլ ձևակերպմանը՝ ուղղված «հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին»։ Թուրքագետն ասաց՝ Էրդողանը նկատի ուներ Երևանում և մարզերում ընդդիմության անցկացրած բողոքի ակցիաները՝ ընդդեմ զիջումների ու իշխանությունների վարած քաղաքականության։ Սակայն,ըստ մեր զրուցակցի, այսօր փաստացի չկա մի ուժ, որն այդ պրոցեսին կխանգարի․ «Որտե՞ղ են այդ ուժերը»,-հարցադրում արեց թուրքագետը՝  ավելացնելով, որ կան արտաքին որոշ ուժեր, որոնք հաշտ չեն տեղի ունեցող պրոցեսների հետ։

Մանրամասնելով իր միտքն Իսպիրյանն ասաց․ «Տեսնում ենք, որ որոշ երկրներ՝ օրինակ Իրանը, բացարձակ կողմ չէ Զանգեզուրի միջանցք կամ այլ ձևակերպումներով Հայաստանի կողմից ՝ Ադրբեջանին ու Թուրքիային զիջումների գնալուն։ Ցավոք սրտի Իրանն էլ դա անում է իր շահերի համար, նման հեռանկարն իրեն է վնասելու։ Հայերի գեղեցիկ աչքերի համար ոչ ոք մեզ չի օգնելու»։

Թուրքագետը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շատ հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորումները առանձին չեն․ «Դա նշանակում է, որ Ադրբեջանից է կախված Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ընթացքը»։

Եվ որքան էլ  հայկական կողմը պնդի, որ այդ գործընթացները պետք է իրարից տարանջատել, ըստ մեր զրուցակցի, դա հնարավոր չէ․ «Պետք է  ուշադրությամբ հետևել  բոլոր գործընթացներին։ Նայեք, թե ինչպիսին է  Թուրքիայի քաղաքականությունը։ Անկարան բավականին հմուտ արտաքին քաղաքականություն է վարում, իսկ Հայաստանի պարագայում մենք նման բան չենք կարող ասել։ Տեսեք, թե ում են նշանակել  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանագնաց, դրանով ամեն ինչ ասվում է»,-եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում