Friday, 29 03 2024
Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրվում է 2 անձ․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ

Աննախադեպ իրավիճակ Աղավնոյում. չորս ու կես տարբերակ

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ մեկնել են Աղավնո և հայտարարում են, որ չեն պատրաստվում լքել գյուղը և թողնել այն Ադրբեջանի վերահսկողության գոտում: Նրանք կոչ են անում միանալ իրենց, ասելով, որ այդ դեպքում գյուղը չի հանձնվի: Ինչպես հայտնի է, Արցախի կառավարությունն արդեն տևական ժամանակ աշխատում է Աղավննոյի և Բերձորի բնակիչների տարհանման ուղղությամբ, քանի որ օգոստոսի 25-ին ռուս խաղաղապահները վերատեղակայվելու են Լաչինի միջանցքի նոր երթուղով, իսկ այն դուրս է թողնում Աղավնոն: Թե ինչն է հարցի էությունը, հայտնի է թերևս բոլորին: Ինչ իրավիճակ կարող է ստեղծել Աղավնո բնակվելու և այն չլքելու մեկնած քաղաքացիների որոշումը: Տարբերակները թերևս շատ չեն: Կամ, նրանց այնտեղից դուրս կբերեն ուժով՝ դա կանեն կամ ռուս խաղաղապահները կամ Արցախի անվտանգության կառույցները: Այդ դեպքում կլինի աղմուկ, այդ էմոցիոնալ ֆոնի վրա կկառուցվեն քաղաքական գործողություններ, որոնք հետո թերևս կմարեն՝ ինչպես եղել է միշտ:

Հանրագումարում, մարդիկ, որ մեկնել են Աղավնո, կդիտվեն անձնուրաց, նվիրյալ, հայրենասեր քաղաքացիներ, նրանցից ոմանք դա գուցե փորձեն կապիտալիզացնել քաղաքական դաշտում, դա կարող են նրանց միջոցով, նրանց ներգրավման միջոցով անել նաև քաղաքական ուժերը, իսկ չմիացողները կգնահատվեն անտարբերներ, կամ ավելի կոշտ՝ դավաճաններ, հանձնողների հանցակիցներ, ժեխեր և այլն, գործնականում դարձյալ՝ ինչպես եղել է միշտ: Ընդ որում, այդ ամենն իհարկե որևէ կերպ չի կարող նվազեցնել նրանց հայրենասիրության, անկեղծության և խիզախության կանխավարկածը: Մեկ այլ տարբերակ է փոքր առիթից մեծ էսկալացիայի տարբերակը, որտեղ թե Բաքուն, թե նաև արդեն այլ դերակատարներ կփորձեն լուծել շատ ավելի լայն քաղաքական խնդիրներ: Իսկ, որ մեծ էսկալացիայի շահառուներ կան և այդտեղ Բաքուն մենակ չէ, թերևս անկասկած է: Դա կնշանակի, որ հայկական կողմից հրահրվում է մեծ էսկալացիա, որտեղ օբյեկտիվորեն ամենաթույլ օղակը հենց Հայաստանն ու Արցախն են և մեծ հավանականությամբ լարվածության այդ լայն ծավալման թե պատասխանատվությունը կմնա մեզ վրա, թե գինը:

Մյուս տարբերակը թերևս այն է, որ չլքելով գյուղը, այդ մարդիկ իրենց խիզախ որոշումով իսկապես կստեղծեն նոր և անսպասելի իրավիճակ, երբ որևէ մեկը չի կայացնի նրանց գյուղից ուժով դուրս բերելու որոշում, ռուս խաղաղապահները կվերատեղակայվեն, Ադրբեջանը կտեղակայվի իր վերահսկողության տակ հայտնված այդ նոր մասում, չի իրականացնի որևէ ուժայյին գործողություն՝ Աղավնոյում մնացած հայ բնակիչների հանդեպ, բայց նաև կփորձի տարաբնույթ «հիբրիդային» ներգործության միջոցով նրանց այնտեղ մնալը դարձնել խիստ խնդրահարույց թե սոցիալ-հոգեբանական, թե տնտեսական առումով, և ի վերջո հասնել նրան, որ այդ մարդիկ կլքեն գյուղը կամովին: Եվ իհարկե կարող է լինել մեկ այլ տարբերակ կամ երկրորդի՝ ենթատարբերակը:

Մասնավորապես, Ադրբեջանը չի կատարի ոչ միայն որևէ ուժային, այլ նաև որևէ «հիբրիդային» գործողություն Աղավնոյում մնացող հայ բնակիչների հանդեպ, և ավելին՝ իր այդ պահվածքը կփորձի կապիտալիզացնել քաղաքական դաշտում: Բաքուն կփորձի ցույց տալ, որ հայատյացության մեղադրանքները այդքան էլ հիմնավոր չեն և իբրև վկայություն կներկայացնի այն, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում կա հայաբնակ բնակավայր, որի բնակիչներին չի սպառնում ոչինչ, որի բնակիչները կարողանում են հանգիստ ապրել իրենց գյուղում: Իսկ այն, որ Ադրբեջանն ունի այդօրինակ քարոզչական օպերացիաների թե նյութական ռեսուրս, թե փորձ, գաղտնիք չէ: Իսկ թե ինչ «մուլտիպլիկատիվ» էֆեկտով, ինչ այլ ուղղություններով կփորձի Բաքուն օգտագործել այդ հնարավորությունը, թերևս բարդ չէ պատկերացնել: Այդ կերպ կստացվի, որ Աղավնոն մնում է հայկական բնակավայր՝ ադրբեջանական ենթակայության տարածքում: Հնարավոր է գուցե դիտարկել նաև մեկ այլ տարբերակ, որ գյոուղը չլքելու որոշումը կստիպի շարունակել քաղաքական քննարկումներ, վարել բանակցություն և ի վերջո պահել Աղավնոն ռուս-խաղաղապահների վերահսկողության գոտում: Բայց, առկա քաղաքական իրողությունների պայմաններում, այդ տարբերակը թվում է թերևս ամենաքիչ հավանականը, ըստ էության առավելագույնը՝ կես տարբերակ: Ո՞ր տարբերակով կզարգանա իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում