Monday, 03 10 2022
Երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը. ՀՀ վարչապետ
Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի ու Արցախի տարածքում անօրինական է․ վարչապետը դա հասկացավ 2 տարի անց
12:45
Հնդկաստանը սկսել է ռազմական ուղղաթիռներ արտադրել
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 910 նոր դեպք
Ռուբեն Վարդանյանի միջոցով ՌԴ-ն Արցախում ձգտում է հասնել ավելի կառավարելի իշխանության
12:15
Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Եվրամիության ներկայացուցչի խայտառակ գրառումը
Երկիրը չի կարող զարգանալ առանց գիտության. «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի» համաժողովը՝ Երևանում
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան

Քանի դեռ  Հայաստանը գտնվում է «չարիքի կայսրության» ստվերում, դժվար կլինի իրական դաշնակիցներ գտնել  

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, Պենտագոնը հայտարարեց Ուկրաինային անվտանգության բնագավառում նոր՝ 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին: Սա Բայդենի վարչակազմի կողմից հաստատված ռազմական միանգամյա օգնության ամենամեծ փաթեթն է Ուկրաինայի պաշտպանության կարիքների համար: Ինչպե՞ս են Ուկրաինայում վերաբերում այս հանգամանքին, ինչքանո՞վ է բավարար արևմուտքի աջակցությունը պատերազմի մեջ գտնվող երկրին։

-Ուկրաինան դրական է գնահատում դաշնակիցների ցանկացած օգնություն, այստեղ հասկանում են, որ օգնությունը տրամադրվում է այն հնարավորությունների շրջանակներում, որոնք ունի գործընկեր երկիրը։ Ակնհայտ է, որ դաշնակիցները մեծ աշխատանք են տանում այս ոլորտում՝ աջակցություն ցուցաբերելով թե՛ հումանիտար, թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ոլորտներում։ Անձամբ ես հույս ունեմ, որ շուտով այս օգնությունը բավարար կլինի երկիրը օկուպանտներից ամբողջական ազատագրման համար։

-Արևմուտքի՝ Ուկրաինային աջակցության ֆոնին Հայաստանում հաճախ համեմատականներ են անցկացնում, որ իրական դաշնակիցն իրեն հենց այդպես է դրսևորում և ոչ օրինակ մեր դաշնակիցը համարվող Ռուսաստանի նման։ Արդյոք Հայաստանն էլ ունի իրական դաշնակիցներ ունենալու հեռանկար, ի՞նչ պետք է արվի դրա համար։

Հայաստանն իրական դաշնակիցներ գտնելու հեռանկար ունի, սակայն իշխանությունների արտաքին քաղաքական քայլերը պետք է հստակ լինեն՝ իրենց սուբյեկտիվությունը դրսևորելու համար։ Հայաստանը՝ որպես ժողովրդավարական երկիր, հրավիրված է ժողովրդավարության ֆորումին, և միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը դեռևս ֆորմալ առումով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում է։ Նման համակցությունն անբնական է, պետք է վերջապես ընդունել իրականությունը՝ այս բոլոր հետխորհրդային միավորումների նախաձեռնողը,  ագրեսոր երկիր է, և գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում ընկալվում է որպես «չարի կայսրություն»: Քանի դեռ  Հայաստանը գտնվում է «չարիքի կայսրության» ստվերում, դժվար կլինի իրական դաշնակիցներ գտնել։

 -Հնարավոր համարու՞մ եք, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին ռուսական ուժերը բավարար չլինեն ու նրա ստիպված լինի Արցախից դուրս բերել իր խաղաղապահ կոնտինգենտը։

 -Սկսենք նրանից, որ Ղարաբաղում ռուսական զորքերը խաղաղապահներ չեն, նրանք չունեն միջազգային խաղաղապահ լեգիտիմ մանդատ։ Այդ զորքերը այնտեղ են հիմնականում Պուտինի և Ալիևի պայմանավորվածության արդյունքում, և այնտեղ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ առաջին հերթին այդ երկկողմ պայմանավորվածությունները կշարունակվեն։ Պուտինի համար Ղարաբաղի հայ բնակչությունը պարզապես պատրվակ է ռուս զինվորականների ներկայության համար, հենց որ դադարի Կրեմլի համար շահավետ լինել, նրանք կփոխեն իրենց կոնտինգենտի «կարգավիճակը»։

-Ինչքանո՞վ է իրական այն թեզը, որ եթե Ռուսաստանին չհաջողվի հաղթանակ տանել Ուկրաինայում, նա իր դիրքերը կզիջի նաև Հարավային Կովկասում՝ այստեղ արդեն Թուրքիային։

2020 թվականի աշնանից Ռուսաստանը իր դիրքերը զիջել է Թուրքիային։ Փորձագետների համար, իհարկե, գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը, չնայած Ղարաբաղում խաղաղապահների օպերացիային, վաղուց է համաձայնեցնում իր գործողությունները Թուրքիայի հետ։ Ցավոք, քարոզչությունն ու «5-րդ շարասյունը» թույլ չեն տալիս մարդկանց իսկապես գնահատել նոր իրականությունը։ Իրականում ամեն ինչ ուղղակի ակնհայտ է, բավական է կարդալ հրապարակված նյութերը Պուտինի եւ Էրդողանի Սոչիի հանդիպումից հետո, և արդեն պարզ է դառնում, որ այս երկրները ձեռք ձեռքի տված աշխատում են։

 -«Ռուսաստանը հիշում է 2008 թվականի օգոստոսը և մտադիր է հիշեցնել նաև Վրաստանի իշխանություններին, թե Թբիլիսիի համար ինչպես ավարտվեց Մոսկվայի հետ բախումը»։ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուս-վրացական պատերազմի 14-րդ տարելիցին հասկացրել են, որ Թբիլիսին շատ շուտով ստիպված կլինի ընտրություն կատարել՝ կա՛մ լիակատար հավատարմություն Մոսկվային, կա՛մ «կասկածելի ապագա»՝ ուկրաինական սցենարի հավանականությամբ։ Վրաստանին ուղղված այս շանտաժները ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ :

-Այստեղ, եթե  մի կողմ դնենք այս հայտարարությունների քարոզչական տարրը, ապա պետք է հասկանալ, որ  կասկածելի ապագա ունեն հենց Ռուսաստանի Դաշնությունը և այն երկրները, որոնք դեռևս Մոսկվայի ուղեծրում են, անկախ այդ պետությունների մեծությունից և բնակչությունից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում