Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով: Այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից:
«ՄԱԿ-ը կարծում է, որ անվտանգության գոտին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ կարող են ապահովել իրենք՝ կոնֆլիկտի կողմերը Ուկրաինայում», – նշել են գլխավոր քարտուղարի գրասենյակից:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել էին, որ Միացյալ Նահանգները աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: