Wednesday, 17 04 2024
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն
Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված փոխգնդապետի կոչումն անվավեր է ճանաչվել
Հիմնավորվել է՝ Ծառուկյանի աշխատակիցները աբովյանցու են ծեծել. նախաքննությունն ավարտվել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել
Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանը և Սիրիան կապված են քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. ՀՀ նախագահ
Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են. պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
19:10
Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով
18:40
Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը
Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում
18:30
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին
Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց. Խաչատուրյանը՝ դեսպանին
18:10
Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժանքներ է անցկացրել ԿԺԴՀ-ի սահմանի մոտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Փորձել են մաքսային հսկողությունից թաքցնելով Վրաստանից 67կգ դեղորայք ներկրել

Հայտնի է` որտեղ են հանցագործները պահել Քոքոբելյանի առևանգված հորը. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի՝ 83-ամյա բնակչի առևանգման դեպքի հանգամանքները:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Իջևան համայնքում հաշվառված քաղաքացին, վերոնշյալ անձին առևանգելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ, 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, հիշյալ գյուղի տներից մեկի դիմացից, դիմակավորված, նրա կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենա, փակել աչքերը և դուրս բերել գյուղից:

Կարճ ժամանակ անց վերջինիս տեղափոխել են «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7» մակնիշի ավտոմեքենա, որից հետո՝ ժամը 11:00-ի սահմաններում, նրան տեղափոխել են Լոռու մարզի Ծաթեր գյուղ և պահել են նույն գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը:

Հանցակիցներից մեկը, մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը մշտապես գտնվելով հյուրատանը՝ հսկել է նրան: Պարզվել է նաև, որ 2022 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հիշյալ քաղաքացին մեկ այլ հանցակցի հետ միասին «HYUNDAI SONATA 2.4» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է Ծաթեր գյուղի հիշյալ վայր, որտեղից աչքերը փակած վիճակում տղամարդուն տեղափոխել են նշված ավտոմեքենան և ընթացել դեպի Իջևան քաղաք:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, տղամարդուն ավտոմեքենայից իջեցրել են ճանապարհի անտառապատ գոտում, նստեցրել քարի վրա և հեռացել դեպի Իջևան քաղաք, որից հետո հեռախոսակապի միջոցով հարազատներին հայտնել են նրա գտնվելու վայրը:

Այնուհետև Աչաջուր գյուղի բնակիչը հարազատների կողմից հայտնաբերվել է այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում:

2022թ. օգոստոսի 11-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երկուսը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում