Friday, 07 10 2022
Իրանում նորից երկրաշարժ է գրանցվել․ Յուրաքանչյուր օջախ ունի իր կրկնելիությունը
Ի՞նչ գիրք է դրված սեղանին. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանը որոշել է բավականին մեծաթիվ պատվիրակությամբ մեկնել Մոսկվա. «Հրապարակ»
Կովկասում կայուն խաղաղության համար․ Մակրոնի գրառումը
ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. քառակողմ հանդիպման հայտարարությունը
Սիսիանում պատրաստվում են նոր ընտրությունների. «Հրապարակ»
Փաշինյան-Էրդողան հանդիպում. շատ բան կորոշվի նաև այսօր
01:00
Մեդվեդևը վիրավորել է Զելենսկիին
00:45
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
00:30
Ուկրաինան Ռուսաստանից ավելի շատ ծանր սպառազինություն է գրավել, քան արևմտյան երկրներից որևէ մեկը մատակարարել է Կիևին
Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները
Կնոջը սպանած տղամարդը նռնակ է պայթեցրել ոստիկանների հետ բանակցություններից հետո
Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը
00:00
Մակրոնը Էրդողանին կոչ է արել պատժամիջոցներ սամանել Ռուսաստանի դեմ
Լիբանանը խստորեն դատապարտել է տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունները
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում
ՀՀ վարչապետը և Գերմանիայի կանցլերն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացման հարցերի
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Նիկոլ Փաշինյանը Հունաստանի վարչապետի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանի գործողությունների նկատմամբ հասցեական արձագանքը
«Փյունիկի» երկրորդ փայլուն հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում
Եթե այսպես շարունակվի չենք լռի, անուններ կհնչեցնենք
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարների գլխավորած պատվիրակությունը
ԱՄՆ թույլ չի տալու, որ Էրդողանը չափն անցնի
Տեսանյութ՝ Փաշինյան-Էրդողան հանդիպումից
Վարչապետը Պրահայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ
Տեղի է ունենում Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Գավառ քաղաքում կառուցվում է հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին նվիրված հուշահամալիր-պանթեոն
Հայաստանը կդառնա կայացած պետություն, երբ ամենախնդրահարույց հարևան Թուրքիայի հետ շփվել կարենա
ՀՀ կառավարությունը 168 միլիոն 554.6 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Սեւան համայնքի Նորաշեն գյուղում հիմնվում է նախակրթարան

Ինչ են խոսել Փաշինյանն ու Ռայիսին հայ-իրանական սահմանի առնչությամբ

Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ: Ինչպես հայտնում է կառավարությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ռեգիոնալ իրադրությունը, Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում լարվածության վերջին զարգացումներից և կարևորել նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը: Հեռախոսազրույցն ուշադրության է արժանի նաև վերջին օրերին հայ-իրանական սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ, կապված ռուս սահմանապահների նոր մոդուլային հենակետերի հետ, որ դրվել են Մեղրի-Ագարակ ճանապարհին, իրականացնում են լրացուցիչ հսկողություն, իսկ այդ ամենն էլ ՌԴ սահմանապահ ծառայությունը պայմանավորել է հայ-իրանական սահմանին օպերատիվ իրադրության լարմամբ:

Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Ռայիսիիի հեռախոսազրույցի մասին կառավարության հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա սահմանի օպերատիվ իրավիճակի լարվածության մասին: Փոխարենը, Իրանի նախագահը «անդրադառնալով վերջին օրերին Հարավային Կովկասում տեղի ունեցող լարված միջադեպերին, հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի՝ վերջերս Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը առ այն, որ Իրանը զգայուն է Կովկասյան տարածաշրջանում իր սահմանների հարցում և կհակազդի դրանք փոփոխելու ցանկացած փորձի»: Իրանն այդպիսի փորձ է դիտարկում ռուս սահմանապահների քայլե՞րը, թե՞ ՌԴ սահմանապահ ծառայության քայլերն էլ դիտարկում է այդպիսի փորձի կանխարգելման կամ հակազդման միջոց: Այստեղ իհարկե ստույգ գնահատականի համար անհրաժեշտ է ստույգ տեղեկատվություն մանրամասների վերաբերյալ, և այդ թվում և հատկապես այն,

ինչ ենթադրում է ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման ամերիկյան առաջարկը, որի մասին հուլիսի 25-ին բարձրաձայնել էր Ալիևի հետ հեռախոսազրույց ունեցած ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Միևնույն ժամանակ, դատելով այն հանգամանքից, որ վերջին շրջանում նկատվում է ռուս-իրանական հարաբերության կայուն և բավականին դինամիկ խորացում՝ մի շարք կարևոր քայլերի համատեքստում, հնարավոր է ենթադրել, որ Հայաստանի և Իրանի սահմանին ՌԴ սահմանապահների գործողությունները Իրանը չի դիտարկում Ալի Խամենեյիի հայտարարությանը հակասող, եթե իհարկե հայ-իրանական սահմանին ծավալվողը այն «գինը» չէ, որով այլ ուղղություններով խորանում է ռուս-իրանական գործակցությունը, այդ թվում Ադրբեջանի տարածքով Հյուսիս-հարավ ենթակառուցվածքային ծրագրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում