Sunday, 26 05 2024
Մարտակերտի նախկին քաղաքապետը կալանավորվել է խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեղադրանքով
23:15
ՆԱՏՕ-ն կիբերհարձակման դեպքում կարող է կիրառել 5-րդ հոդվածը
Գազայում 20,000 հիվանդ սպասում է բուժման
22:45
G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
Միրզոյանը և Բորելը քննարկել են տարածաշրջանային հարցեր
«Պատրաստ ենք աջակցել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»․ Բայդեն
STARMUS-ը ոգեշնչման փառատոն է. մենք ճիշտ մարդկանց ենք ընտրում
Բացահայտվել է խոշոր չափերով հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպք գինու արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերությունում. կան ձերբակալվածներ
Մենք փաստացի ուկրաինական պատերազմի սպոնսորներից ենք. սա անհամադրելի է եվրաինտեգրմանը
Համացանցում տարածված հրապարակումը կեղծ է․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Վճռորոշ են լինելու Սյունիքը և անկլավները. հետագա սահմանազատումը խնդրահարույց է
Բախտորոշ փուլ Վրաստանում. Երեւանն ու Թբիլիսին չպետք է կանգ առնեն
Ո՞ւր էր եկեղեցին, երբ 2008-ին Երևանի փողոցներ զրահատեխնիկա բերվեց․ Դանիել Իոաննիսյան
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ծառն ընկել և միակողմանի փակել է ճանապարհը
Քիչ առաջ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ կհանդիպենք դատարանում․ Հակոբ Արշակյան
Ականապատ դաշտի միջով ենք քայլում, շատ զգույշ պիտի անցնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ Բաղանիսում
Հրդեհ տան տանիքում
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը
Ամեն ինչ անելու ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի, սա է ճիշտ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան
Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում վարչապետը պատասխանել է լրագրողի հարցերին
«Հայրենիքս տալիս ես, գերեզմանս էլ հետը». կիրանցիները վիճում են Փաշինյանի հետ
«Զրոյից պետք է ուղեկալ սարքել». Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիս
Երդվում եմ՝ ՀՀ սահմաններից մեկ միլիմետր չի զիջվում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին ներկայացվեց, թե Ոսկեպարում որտեղ են տեղակայվել սահմանային նիշերը
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի զորամասեր
Խարդախությամբ խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում
Հայաստանում պետական կառույցներից զատ զինված որևէ ստորաբաժանում ապօրինի է. ՆԳՆ մամուլի խոսնակ
Ռոգոզինը սպառնու՞մ է, թե՞՝ «գործարք առաջարկում»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Հայաստանն Արևմուտք-Եվրասիա պատերազմի սահմանին

Ամերիկայի ձայնը հայտնում է, որ պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներում ուժգնանում է դիմադրության պարտիզանական շարժումը: Այդ շարժումն իրականացնում է դիվերսիոն գործողություններ, թիրախավորում է ռուսական կողմի հետ գործակցող ուկրաինացի չինովնիկներին, տարբեր տվյալներ է փոխանցում ուկրաինական զինուժին, այդ կերպ օգնելով թիրախավորել ռուսական օբյեկտները: Օրերս եղավ նաև Ղրիմում ռազմական օդանավակայանի թիրախավորում, որի պատասխանատվությունը ստանձնեց ուկրաինական զինուժը, թեև ռուսական կողմը հայտարարեց, որ պայթյունի պատճառը անվտանգության կանոնների խախտումն է:

Բնական է, որ ռուսական կողմը առավելագույնս ձգտելու է իրավիճակը ներկայացնել այնպես, որ ամեն ինչ իր վերահսկողության և կառավարման տակ է, քանի որ հակառակ դեպքում անկառավարելիությունը կարող է հասնել չափազանց վտանգավոր աստիճանի: Մյուս կոողմից պարզ չէ, թե արդյո՞ք արևմտյան քարոզչական տիրույթում էլ պարզապես չի չափազանցվում դիմադրության պարտիզանական ներուժի դերը: Ի վերջո պատերազմը քարոզչություն է երկու կողմից էլ, ըստ այդմ որևէ տեղեկատվություն չի կարող լինել իրավիճակի դետալային գնահատման հիմք: Իսկ դետալներն այս դեպքում շատ կարևոր են: Բոլոր դեպքերում, ուկրաինական պատերազմը շարունակվում է և կարծես թե տեսանելի չէ դրա մոտալուտ ավարտը: Կողմերից յուրաքանչյուրը մատուցում է իր հաջողության պատկերը, իսկ Հայաստանին օրինակ անհրաժեշտ է կոողմնորոշվել, թե որ պատկերն է իրականությանը մոտ և հանել այսպես ասած միջինացված եզրահանգումը: Առավել նպատակահարմար տարբերակը թերևս կլինի այն, որ Երևանը փորձի մշակել քայլերի և քաղաքականության երկու սցենար՝ Ռուսաստանի հաջողության և Ռուսաստանի անհաջողության: Եվ այստեղ խնդիրը լոկ «գնացքից թռչելու» հարցը չէ, ինչպես ժամանակին «մտածում» էր օրինակ Վազգեն Մանուկյանը ԽՍՀՄ փլուզման շրջափուլում:

Հարցն այն է, որ Հայաստանը լրջորեն պետք է մշակի և պատրաստի սցենար, թե ինչ է արվելու, եթե Ռուսաստանը Ուկրաինայի հարցում հայտնվի այնպիսի վիճակում, որը կարող է կատակլիզմների բերել Արցախում: Իսկ, որ Ուկրաինայում ՌԴ ծանր վիճակը միանգամայն հավանական կարող է դարձնել կատակլիզմը արցախյան, հայ-ադրբեջանական ուղղությամբ, թերևս կասկած չկա: Ադրբեջանն այսօր է կարողանում օգտվել Ռուսաստանի ուկրաինական կարիքների հանգամանքից: Կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդ կարիքները մեծանան, հետևաբար Ռուսաստանն ավելի «խոցելի» դառնա Կովկասում: Սա իհարկե այսօր կարող է մեկի համար լինել ռացիոնալ, մյուսի համար՝ ծայրահեղ սցենար, սակայն, որ այդ սցենարը պետք է գոյություն ունենա Հայաստանի համար և դրա տակ պետք է մշակվի գործողությունների պլան, թերևս կասկածից վեր է: Որովհետև, եթե Կովկասում հիմնավորապես վերանայվում է ՌԴ դերը, Հայաստանը պետք է ունենա արագ գործի դնելու մշակված մեխանիզմ, ձևավորված սխեմաներ, անվտանգության վակուումում չհայտնվելու համար: Դրանով հանդերձ, սակայն, այսօր տեղի ունեցողը իհարկե շատ ավելի խորքային ու հիմնարար, շատ ավելի լայն գործընթաց է, որտեղ Ուկրաինայում հաղթանակի և պարտության հարցը չափազանց նեղ է: Վերաձևւում է համաշխարհային տնտեսա-քաղաքական համակարգն իր ռազմա-քաղաքական բեվեռներով:

Եթե Ուկրաինան կռվում է Արևմուտքի համար՝ դե ֆակտո, ապա Ռուսաստանը դե ֆակտո պատերազմում է Եվրասիայի համար: Իսկ խճանկարը խիստ բազմազան է թե արևմտյան, թե եվրասիական ուղղությամբ: Հետևաբար օպերատիվ-տակկտիկական մակարդակում մշակվող սցենարներից բացի, Հայաստանի համար ոչ միայն պակաս կարևոր չէ, այլ գործնականում առավել կարևոր է այդ լայն և խորքային մակարդակում տեղի ունեցողը գնահատելն ու դրանից բխող մշակումներն անելը, որոնք դուրս են հաղթանակի և պարտության, ճակատի և պարտիզանության բանալ չափումերի շրջանակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում