Friday, 07 10 2022
«Փյունիկի» երկրորդ փայլուն հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում
Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
«Խնդրում եմ՝ մեզ հետ եղեք, օգնեք մեզ»․ Այսօր՝ «Հանրապետականում»․․․
Հայաստանի հավաքականի խաղացողի ֆանտաստիկ գոլը դաշտի կենտրոնից
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Մխիթարյանից հետո․ Նոր առաջատար և իրավիճակ Հայաստանի հավաքականում
Ինչու ես ռուսներն Արսեն Զախարյանին «ուղարկում» Եվրոպա
Ո՞վ կգլխավորի Հայաստանի հավաքականը
Կապառոսը հրաժեշտի խոսքով դիմել է հայ երկրպագուներին
11:15
127 զոհ. ֆուտբոլային խաղն ավարտվել է ծեծկռտուքով
Վրաստանը փայլեց, Հայաստանը նահանջեց, իսկ Ադրբեջանը․․․
ՀՖՖ-ի հրատապ որոշումը․ Ինչու Կապառոսի հետ պայմանագիրը խզվեց ժամանակից շուտ
Խոակին Կապառոսն այլևս Հայաստանի հավաքականի մարզիչը չէ
Կապառոսը պետք է հեռանա․ ՀՖՖ-ի որոշման արժեքը․․․
Պատմության հեգնանքը 11 տարի անց․ Հայաստանը պետք է հաղթեր, բայց․․․
Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց
Մեծ ռևանշի խաղն այսօր․ Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում 11 տարի անց․․․
Վաղը` Դուբլինում․ Կապառոսը կհայտարարի՞ հրաժարականի մասին, թե՞․․․
19:00
Հայաստանի հավաքականը խայտառակ պարտություն կրեց Ուկրաինայից
Հաղթել Ուկրաինային․ Քննություն, որը ձախողելու իրավունք չունենք․․․
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուկրաինայի դեմ խաղում
Ուկրաինան նոկաուտի ենթարկվեց 17 րոպեում. Հայաստանի 10-րդ հնարավորությունը․․․․
Ի՞նչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն․ Վճռորոշ երկու խաղ Խոակին Կապառոսի համար․․․
Ինչու «Արարատ-73»-ի լեգենդի թոռը մերժեց Հայաստանին
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց հավաքը
«Մեզ վստահված դիրքը պատվով պահեցինք»․ Եվս մեկ հաղթանակ պատերազմական իրավիճակում
Խոակին Կապառոսի ցուցակն ու կտրուկ որոշումը․․․
Թասիբով խաղը․ «Փյունիկի» օրինակելի հաղթանակը պատերազմական իրավիճակում
«Փյունիկը» հաղթեց Սլովակիայի չեմպիոնին
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Սերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Արոնյանին

«Շախմատի հավաքականի գրանցած արդյունքը փայլուն հաջողություն է։ Կարծում եմ, որ տղաները իրոք շատ լավ հանդես եկան։ Նրանք կարողացան մեր երկրիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Ուզում եմ ասել, որ բոլորդ հիշեք։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը շախմատային իր նվաճումներով երկրորդն է աշխարհում, զիջում է միայն Ռուսաստանին։ Իսկ եթե վերջին 20 տարին վերցնենք, մենք մեր բոլոր նվաճումներով աշխարհում առաջինն ենք։ Մենք երեք անգամ եղել ենք օլիմպիական չեմպիոն, մեկ անգամ՝ աշխարհի, հիմա արծաթե մեդալ ու ևս երեք անգամ էլ բրոնզե մեդալ։ Այսօր էլ շախմատը մեր դպրոցներում կա, իսկ Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ նոր ռազմավարական ծրագրեր են կազմվում շախմատի հետ կապված։ Ծրագրերը կազմվում են մանկավարժական համալսարանի շախմատի ինստիտուտում։ Ես կարծում եմ, որ դա շատ օգտակար է ու այդպես էլ պիտի շարունակել»,- երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինս երեկ դիմավորեց Հայաստանի տղամարդկանց հավաքականին, որը Հնդկաստանում տեղի ունեցած 44-րդ օլիմպիադայում դարձել էր փոխչեմպիոն։

Այո, վերջին 30 տարիներին մենք ապացուցեցինք, որ շախմատային գերտերություն ենք և ուժեղագուններից ենք աշխարհում։ Համաշխարհային օլիմպիադայում ևս մեր հավաքականը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է տոն տալ մեծ մրցաշարերում։ Անհերքելի է նաև, որ շախմատը մեր երկրում ամենակայացած մարզաձևն է։ «Զվարթնոց» օդանավակայանում մեր հավաքականի տղաները շարունակ հիշատակում էին Լևոն Արոնյանին, որը ելույթ ունեցավ ԱՄՆ-ի ազգային հավաքականում։ «Իհարկե, մեծ կորուստ է մեզ համար, որ Լևոնը չկա, բայց անգամ այս մեր հաղթանակի մեջ նա մեծ ներդրում ունի։ Նա ամեն անգամ պարապել է մեզ հետ, ամեն ուժեղ շախմատիստի մեջ ինքը ներդրում ունի։ Բնականաբար, իր բացակայությունը զգացվում է ու հատկապես զգացվում էր մրցաշարին պատրաստվելու ժամանակ»,- նշել է Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը։ Առանց Արոնյանի գրանցած փայլուն հաջողության ֆոնին հարկ ենք համարում վերհիշել հայկական շախմատի երբեմնի առաջատարի հայտարարությունը Հայաստանից հեռանալուց առաջ․ «Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի և պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը: 2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը մեկ տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով:

Նրանց հաջողվեց պառակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի»։ Նշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո հայկական շախմատում արձանագրվել են էական հաջողություններ։ Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կանանց շախմատում ունեցավ մեծ նվաճում․ Էլինա Դանիելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Գաբրիել Սարգսյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը։ Եվ վերջապես Հայաստանի հավաքականը արծաթե մեդալ նվաճեց օլիմպիադայում։ Այստեղ հարց է ծագում, ինչպե՞ս կարող էր պառակտված և քաոսում հայտնված շախմատային ընտանիքը նման հաջողությունների հասնել։ Հնարավո՞ր էր առանց պետական օժանդակության գրանցել այս արդյունքները։ Ըստ Արոնյանի՝ հնարավոր չէ։ Եվ վերջապես երեկ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը նշեց, որ վերջին 30 տարիներում հայկական շախմատը եղել է բարձունքում և ոչ մի խոսք չասաց պառակտման կամ ոչ պատշաճ աջակցության մասին։

Սերժ Սարգսյանը ակամայից պատասխանելով Արոնյանին ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շախմատը Հայաստանում անկում չի ապրել։ Եվ որ ամենակարևորն է, չի կարելի սպորտում գրանցված հաջողությունները որևէ մեկին վերագրել։ Պետք է պարզապես միասին տոնել հաջողությունները և գնահատել այն ինչ ունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում