Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

Հետայսու Հայաստանում ցանկացած ուժի առաջին և հիմնական անելիքը պետք է լինի «դաշնակից» ՌԴ-ի գործողություններին գնահատական հնչեցնելու ընդունակությունը

Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանն ունի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի քայլերը քննելու իրավունք, որովհետև դաշնակից լինել, նշանակում է շահերի համադրում, նշանակում է շահերի փոխադարձ հարգանք, նշանակում է փոխադարձ տեղեկատվություն այս կամ այն մտադրության մասին:

Վաղուց ի վեր, Ռուսաստանի վարքագիծը զարմանալի չէ։ Բայց այստեղ ուզում եմ գալ մեր քաղաքական միջավայրին և, այսպես կոչված, դաշնակից Ռուսաստանի գործողությունները գնահատելու մեր հավաքական քաղաքական կարողությանը, որովհետև հետայսու Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող ցանկացած ուժի առաջին և հիմնական անելիքը, եթե ոչ պարտականությունը, պետք է լինի «դաշնակից» Ռուսաստանի գործողություններին գնահատական հնչեցնելու ընդունակությունը։

Ահա և ձեզ լյուստրացիա։

Եթե հայաստանյան որևէ քաղաքական ուժ ի վիճակի է արդի Ռուսաստանի, Ռուսաստանի քաղաքական վերնախավի գործողություններին համարժեք գնահատական տալ, հարցադրումներ հնչեցնել, վարքագիծը քննել, այդ ուժն ի վիճակի է, իրավունք ունի հանդես գալ Հայաստանի շահի դիրքերից, Հայաստանի և հայ ժողովրդի անունից։

Հայկական քաղաքական և մասամբ հասարակական միջավայրը քաղաքական ու հոգեբանական կոռուպցիայի մեջ է։ Համատարած վախի մեջ ենք՝ ռուսներից, թուրքերից, ցանկացած մեկից, որ ուզում է մեզ հետ գործ ունենալ։

Մենք մեզ պատած վախերից չենք կարողանում առողջ հարցադրումներ հնչեցնել, որոնց հիմքում ես դնում եմ ոչ թե հայ-ռուսական հարաբերության բացառումը, մերժումը, խզումը, այլ դրա առողջացումը, դրա ստրկատիրական, վասալային կախվածությունը, կենդանական վախերով ու բնազդներով ամփոփված բնույթից անցումը քաղաքականի, իրապես գործընկերայինի: Դա այսօր հնարավոր չէ, բայց անհրաժեշտ է ապագայում։

Համոզված եմ, որ Ռուսաստանը շատ կցանկանար, որ Հայաստանում հարցադրումները հնչեն հենց բացառման, խզման շեշտադրումներով, որպեսզի ամեն ինչ ներկայացվի հակառուսականության ծիրում, եւ այդպիսով փակվեն բոլոր հարցերը:

Իսկ երբ Հայաստանում խնդիրները դրվում են քաղաքական ռացիոնալության եւ դաշնակցային իրավապայմանագրային պարտավորությունների կատարման համատեքստում, արդեն այստեղ է, որ ռուսական քաղաքական-քաղաքագիտական վերնախավը եւ նրանց հայաստանյան «դուստր ձեռնարկությունները» զրկվում են հարցադրումները նենգափոխելու հնարավորությունից եւ կանգնում պատասխանների անհրաժեշտության առաջ: Եվ դա է, որ ժամանակի ընթացքում բերելու է հայ-ռուսական հարաբերության որակական փոփոխության անհրաժեշտության:

Մենք ամենևին հաշտ չենք, բայց հաշտվել ենք այն իրողության հետ, որ Ռուսաստանը տարիներ ի վեր դեմ գնալով դաշնակից Հայաստանի առջև պարտավորություններին, սպառազինություն է վաճառել Ադրբեջանին՝ ոչ միայն անխուսափելի դարձնելով 44-օրյա պատերազմը, այլև ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո` մինչ օրս, կասկածներ է հարուցել, որ ինքն ուղղակի այդ պատերազմը հրահրողների շարքում առաջին երեքի մեջ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Եւ ոչ ացյալում՝ այն ժամանակ երբ նոր-նոր էր մեկնարկում Մոսկայի և Բաքվի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատումը, ոչ հիմա, երբ Ռուսաստանի գործողությունները Հայաստանի հանդեպ ոչ միայն դաշնակցային չեն, այլև երբեմն օկուպացիոն ու թշնամական, շիտակ հարցադրումներ չեն հնչում ոչ հայաստանյան իշխանության, ոչ ինստիտուցիոնալ ընդդիմության կողմից։

Ասածս վերաբերում է սառը, ռացիոնալ դատողությանը, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանը որքան սկզբունքային կգտնվի խուճապի չմատնվելու, հստակ հարցադրումները պահելու եւ դաշնակցային պարտավորություններն ու բարոյականությունը ռացիոնալ հիմքերով Ռուսաստանին հիշեցնելու, մատնացույց անելու հարցում:

Եթե ոչ այսօր, ապա վաղը, դրան հաջորդող ժամանակահատվածում, ռուս-ուկրաինական պատերազմի ցանկացած ելքից հետո, հայ-ռուսական հարաբերության վերնաշենքի արդիականացման համար պետք է ոչ միայն փոխել Հայաստանի քաղաքական միջավայրն ու դրա հիմքերը, այլեւ Ռուսաստանի հիմքերը Հայաստանում:

Որովհետեւ Ռուսաստանը Հայաստանում շատ վաղուց հարաբերության եւ վերաբերմունքի ներկայիս որակով հիմնվում է ոչ միայն Հայաստանի քոչարյանամերձ որակի կամ ավելի ճիշտ անորակության, այլեւ հասարակական մտածողության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում