Իրանագետ Նվեր Դավթյանը չի բացառում, որ Ագարակ-Մեղրի ճանապարհին տեղի ունենան զարգացումներ, որով էլ պայմանավորված լինի անվտանգության խստացում․ «Հարավային Կովկասում թեժ զարգացումներ են, պետք է հավասակշռված գործողություններ իրականացնենք: Մեղրի-Ագարակ ճանապարհին ռուսների ուժեղացված ծառայությունը հաջակցություն է հայ-իրանական սահմանին»:
Թուրքիայի նպատակը ըստ իրանագետի՝ միջանցքն է․«Իրանը իրավական և ռազմական իրավունք ունի պաշտպանել հայ-իրանական սահմանը: Թուրքիան և Ադրբեջանը ամեն կերպ փորձում են հասնել միջանցքի բացմանը»: