Օգոստոսի 12-ին սեւծովյան Բաթում քաղաքում երիտասարդության փառատոն կանցկացվի Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Այդ մասին ասվում Է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:
Երիտասարդության միջազգային օրն ամեն տարի նշվում Է օգոստոսի 12-ին: Տոնը սահմանվել Է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից՝ ժամանակակից հասարակության մեջ երիտասարդության հանգուցային դերի ընդունման համար: Միջոցառումները Բաթումում անցկացվելու Է ութոտնուկի ձեւ ունեցող նշանավոր շենքի տարածքում:
Փառատոնի հյուրերին սպասում Է կենդանի երաժշտություն, ատրակցիոններ, ինստալյացիաներ, սպորտային ակտիվություններ եւ այլն: Միջոցառմանը ելույթ կունենան LOUDSPEAKERS եւ BEDFORD FALLS վրացական խմբերը, ինչպես նաեւ դիջեյներ, հաղորդել Է Sputnik-ը: