Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Առաջիկայում հացահատիկի և ցորենի գնանկում կլինի

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) պարենային ապրանքների համաշխարհային գների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Պարենի հենանիշային գների ինդեքսը հուլիսին միջազգային գների նշանակալի անկում է արձանագրել, որտեղ հիմնական հացահատիկային մշակաբույսերի և բուսական յուղերի գները երկնիշ տոկոսային անկում են գրանցել: ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը հուլիսին միջինում 140,9 միավոր է կազմել, որը 8,6 տոկոսով ցածր է հունիսի ցուցանիշից, ազդարարելով հինգերորդ անընդմեջ ամսական կտրվածքով անկումը և հասնելով այս տարվա սկզբից ի վեր ամենացածր մակարդակին։ Ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխությունը, այսուհանդերձ, 13,1 տոկոսով բարձր է 2021 թվականի հունիսի ցուցանիշից։

«Առաջին լրատվական»-ը վերը նշված թեմայի շուրջ խոսել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ, որի խոսքով՝ եթե հաշվի առնենք, որ գների բարձր մակարդակը հիմնավորվում է՝ աշխարհում տիրող գնաճով, ապրանքերի գների բարձրացմամբ, ապա, բնականաբար, պարենային ապրանքների նվազումը, հատկապես՝ հացատիկայինի, որի դուրսբերման մասով արդեն կա որոշակի համաձայնություն, ապա դա կհանգեցնի ընդհանուր գնանկման, որից անմասն չի մնա նաև Հայաստանը։ Հացահատիկի իրացման, դրա վաճառքի մասով ճնշումները կթուլանան, ասել, որ դրանց գները միանգամից կնվազեն ու կազդեն գնաճի նվազեցման վրա, մի փոքր դժվար է, բայց ազդեցություն ունենալը մնում է անհերքելի փաստ, որովհետև կա կախում Հայաստանում գործող պաշարներից։ Պետք է փաստել, որ երևույթը դրական է և ոլորտում խաղացողների մոտ որոշակի լավատեսության նշաններ են նկատվում։

Քթոյանի նշմամբ՝ աշխարհը ներկայումս գտնվում է աննախադեպ գնաճի ժամանակահատվածում, քանի որ մասնավորապես՝ հատահատիկի գինը կրկնապատկվել է վերջին երեսուն տարիների ընթացքում, ինչը գլխավորապես պայմանավորված է՝ ռուս-ուկրաինական պատերազմով և նրանով, որ այս երկու երկրները համաշխարհային շուկայում հացահատիկի և ցորենի մասով նշանակալի մասնաբաժին ունեն և Ռուսաստանի կողմից սևծովյան նավահանգիստների շրջափակմամբ պայմանավորված՝ Ուկրաինան արտահանելու հնարավորություն չուներ ու քսան միլիոն տոննայից ավելի կուտակումներ էր ստեղծվել, սակայն հիմա միջազգային միջնորդների շնորհիվ որոշակիորեն կարգավորվել է հարցը, փորձում են որևէ կերպ, որևէ ձևաչափով կազմակերպել հացահատիկի դուրս բերումը նավահանգիստներից։ Խոշոր խաղացողներից ակնկալվում է, որ պաշարները դուրս կգան շուկա, որն իրենց կենթադրի առաջարկի ավելացում ու կնպաստի գների նվազման գործոնին։ Բարձր գնային մակարդակը չի նշանակում, որ պարեն չկա, պարզապես պարենի շուկա դուրս բերման հետ կապված առաջացել են որոշակի խնդիրներ, որոնց կարգավորման ուղղությամբ արվում են գործող քայլեր։

Տնտեսագետի կարծիքով՝ իրավիճակը ՀՀ տնտեսության վրա վատ անդրադառանալ չի կարող, կունենանք դրական միտում, քանի որ հացահատիկ ներմուծող երկիր ենք և ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանից հացահատիկ ստանալու հնարավորություն ևս ունենք։ Նշենք, որ ունենք որոշակի պաշարների կուտակում։ Ճիշտ է, արձանագրում ենք հացամթերքի որոշակի թանկացում, ինչը պարենային մթերքի մեջ կարևոր բաղադրիչ է հանդիսանում հենց մեզ համար, սակայն թուլացումներ ու գնանկում կլինի։  Պետք չէ շտապել, քանի որ դեռ սպառելու պաշար կա, վստահաբար, հացահատիկի մասով մեղմացումներ կլինեն։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում