Wednesday, 24 04 2024
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը

Արժանապատվությունից են խոսում, բայց բերձորցիների արժանապատվության հետ են խաղում․ ադրբեջանցիների հետ Բալասանյանի այցը տարօրինակ է

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: Այս մասին պատմել է  Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը: Ըստ նրա՝ բնակիչներով գյուղի կենտրոնում հավաքված էին, մեկ էլ տեսնում են՝ Վիտալի Բալասանյանը գալիս է ադրբեջանցի գեներալների հետ․

«Ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ նա թուրքերի հետ հանգիստ շրջում է, մենք Շուշիի պոստերում էլ ենք տեսել, թե ինչպես է քաղցր-քաղցր զրուցում դրանց հետ»։

«Ադրբեջանցիներն արդեն եկել՝ մեր տներն էին նայում: Վիտալին ցույց էր տալիս մեր տները՝ հավաստիացնելով, որ մենք չենք քանդում, չենք ավերում, նորմալ է ամեն ինչ: Պատկերացնում ենք՝ ինչ եղավ մեր վիճակը, որ նայում էինք այդ ամենին»,- աել է գյուղի բնակիչը։

Տեղեկությունը  մասնակի հաստատել է  Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը․ «Տներ ցույց տալ կամ ինչ-որ նմանատիպ բան չի եղել: Կանգ առ եղել է Բերձորում, Վիտալի Բալասանյանը եղել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ, եղել են ռուս հրամանատարներ իրենց հետ: Մի պահ կանգնել են, զրուցել տեղի ռուս պատասխանատուների հետ ու շարժվել»,- ասել է Ալեքսանյանը։

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը դեռ շաբաթներ առաջ էր տեղեկություն հրապարակել այն մասին, որ Վիտալի Բալասանյանին ադրբեջանցի գեներալների հետ մեքենաներով  Արցախում շրջելիս տեսնողներ են եղել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց՝ հարցն ավելի խորքային է, քան մամուլում առկա քննարկումները․ «Երբ ես ասել էի, որ Վիտալի Բալասանյանի հետ թուրքն իր ավտոյով ու թուրքական համարներով անցնում է մեր ճանապարհներով, ես այլ բանի մասին էի խոսում։ Մասնավորապես այն, որ Արայիկ Հարությունյանն ու Վիտալի Բալասանյանը համաձայնել են, որ մեր ճանապարհները՝ Կարմիր Շուկա-Ստեփանակերտ, Մարտակերտի շրջաններ՝ թուրքն իր ընկերություններով ու իր տեխնիկայով գալու է ու նորոգի։Ես ասել եմ, որ դա ճիշտ չէ, մեր ենթակառուցվածքները չպետք է թուրքը կառուցի։ Դա  բերելու է  մեր ինքնուրույնության վերջնական կորստին։Ես այդ առումով եմ նշել, որ Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանը սխալ քաղաքականություն են վարում»։

Մեր զրուցակիցը նշեց՝ զարմանալի չէ նաև Բերձոր կատարած այցելությունը․ «Այդ երկուսը՝ (խմբ․ նկատի ունի Արայիկ Հարությունյանին ու Վիտալի Բալասանյանին), անում են այն, ինչ ադրբեջանցիներն են իրենց ասում։ Ես չեմ տեսնում իրենց կողմից արվող  դրական քայլեր։ Միայն զիջում են, զիջում ու զիջում։ Որևէ արդյունք իրենց գործունեությունից չկա, ուստի իրենք ոչ էֆեկտիվ քաղաքական ու ռազմական գործիչներ են»։

Դիտարկմանը, թե նշվում է, որ Բերձոր կատարած այցի նպատակն էր ադրբեջանցիներին ցույց տալ, որ մարդիկ իրենց տները չեն այրում, որպեսզի հետո փոխհատուցման խնդիր չառաջանա, Տիգրան Պետրոսյանն արձագանքեց․ «Չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց շատ տարօրինակ է։ Բայց այն մեկնաբանությունը, որ տվել է տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը պարզապես անտրամաբանական ու ծիծաղելի է։Արժանապատվությունից են խոսում, բայց նույն Բերձորի մարդկանց արժանապատվության հետ են խաղում, չի կարելի այդպես։ Մեր իշխանությունները բոլորովին այլ կերպ են մտածում, ոչ հայանպաստ։ Հարցը միայն ֆինանսական արժեքների մեջ չէ, հարցը ազգային արժեքների ու ինքնության մեջ է։ Իրենք չեն գիտակցում՝ ինչ են անում, սա շատ ցավալի է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ թե՛ մեր հանրությունը և թե՛ իշխանությունները բաց են թողել  Բերձորի հետ կապված որևէ բան փոխելու հնարավորությունը․ «Իմ կարծիքով այդ ենթաշրջանի պահով ամեն ինչ կորսված է։Ցավով եմ նշում,  բայց սա է իրականությունը։Իսկ մեր խնդիրն  այն է, որ հետագա նման զարգացումները կանխվեն։ Նման կառավարության ու նման պատասխանատուների կազմով ես որևէ լավ բան չեմ սպասում»։

Տիգրան Պետրոսյանն ավելացրեց՝ եթե պատերազմից հետո արցախցիների վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ շատ մեծ էր, ժողովուրդը նրանց ներկայության պատճառով է վերադարձել իրենց տները, ապա հիմա, վերջին զարգացումներից հետո՝ ռուս խաղաղապահների հանդեպ կա հիասթափություն․ «Հստակ տրամադրությունների փոփոխություն կա և ինչ-որ բան անելու անհրաժեշտություն»,-եզրափակեց նա։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում