Ալժիրի ԱԳ նախարար, Ալժիրի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռամթան Լամամրայի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է եռակողմ հայտարարության իրականացման վերաբերյալ Հայաստանի «մի շարք կառուցողական մոտեցումների մասին»։ «Ադրբեջանը կողմնակից է հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձևավորմանը։ Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի հիման վրա»,- ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։