Thursday, 29 09 2022
Պատժամիջոցի փոխարեն Եվրոպան Ադրբեջանից գազ ու նավթ է գնում․ Ֆրանսիայի սենատորները խոստացան բարձրաձայնել Հայաստանի խնդիրը
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ
Աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է. Նիկոլ Փաշինյան
11:30
Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման
Դդաշնակից երկրները զենք չեն մատակարարում. Ադրբեջանը խոչընդոտում է
Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Մարտունի և Գլենդեյլ քաղաքների միջև բարեկամության հռչակագրի ստորագրման արարողությանը
Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում երեկ սահմանին տեղի ունեցածի մասին
Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 29, 2022
10:45
Հնդկաստանը ծանր սպառազինություններ է տեղակայել Չինաստանի հետ սահմանին
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2022
10:30
Օրվա միտքը. Խաղաղությունը չի կարող պարտադրվել
10:15
ԱՄՆ պետդեպը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Նավթի գներն աճել են- 28-09-22
Նոր գործընթացները 44-օրյայից ավելի լուրջ հետևանքների են հանգեցնելու
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 29, 2022
Հնդկաստանը Հայաստանին 270 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել
Ի՞նչ կապիտուլյացիայի մասին է խոսքը. հանրությունն արժանի չէ այն անհանգստությանը, որն ունի առաջին նախագահը
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում
Ինչ իրավիճակ է Յակուտիայում. հայերն աշխատում են փողոց դուրս չգալ
Լուրջ խոսակցություն է եղել. մանրամասներ Փաշինյանի եւ ՔՊ-ի հետ հանդիպումից․ «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սամվել Բաբայանն ակտիվանում է. արցախցիները կարծում են, որ նա Փաշինյանի թիմից է․ «Հրապարակ»
Ողբերգական շղթան ընդհատող լուծումը միմիայն ներսում է
07:45
Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաար
Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է ներգրավված բոլոր կողմերին «նպաստել Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմանը»
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Օդանավակայան տանող այլընտրանքային ճանապարհ կկառուցվի

ՀՅԴ Բյուրոն մոռանո՞ւմ է եղբայրներ Վլադիմիրին և Ռեջեփին

ՀՅԴ Բյուրոն տարածել է հայտարարություն, որտեղ հերթական հայտնի մեղադրանքներն է հնչեցրել Հայաստանի քաղաքական իշխանության հասցեին, միաժամանակ կոչ անելով այդ իշխանության դեմ համահայկական պայքարի: Ընդ որում, հատկանշական է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ «դավադիր պայմանավորվածության» համար մեղադրելով պաշտոնական Երևանին, ՀՅԴ Բյուրոն որևէ խոսք ոչ միայն չի ասում Թուրքիայի հետ հերթական մեծ առևտուրն իրականացրած Ռուսաստանի իշխանությանը՝ որի նախագահ Պուտինը օրերս առաջ Սոչիում 4 ժամ քննարկումներ ունեցավ Էրդողանի հետ, այլ Հայաստանի իշխանությանն է դարձյալ մեղադրում «գործընկերների հանդեպ սխալների» համար: Իրավիճակը իհարկե բավականին բարդ է ու ծանր, այդ թվում թելադրված լինելով համաշխարհային բարդ իրադրությամբ:

Միևնույն ժամանակ, թվում է, որ այդ ծանր իրավիճակում թեկուզ թիրախավորելով Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ ի վերջո որևէ մեկը կարող է համարել, որ այդ ղեկավարությունը թույլ է տալիս սխալներ, անարդյունավետ է, չի կարողանում հակազդել մարտահրավերներին, և գուցե նույնիսկ ունի ինչ-ինչ ստվերային պայմանավորվածություններ, այդուհանդերձ պետք է նաև աչքաթող չանի մյուս կարևորագույն թիրախները, հատկապես, երբ հնչում է համահայկական պայքարի կոչ: Որովհետև, Հայաստանի իշխանության դեմ պետք է պայքարել Հայաստանում, իսկ համահայկական մասշտաբով պետք է պայքարել Թուրքիայի, Ադրբեջանի դեմ, նրանց հետ գործարքի գնացող որևէ այլ սուբյեկտի դեմ, լինի դա Ռուսաստանը, թե էներգետիկ առևտրի մեջ մտնող որևէ արևմտյան պետություն: Օրերս Թուրքիայում տեղի ունեցավ դիվանագետների հավաք, որին մասնակցում էր նաև Ադրբեջանը, այդ կերպ հերթական անգամ ակնառու դարձնելով, որ անգամ միմյանց միջև առկա տարբեր մոտեցումներով հանդերձ, թուրքերն ու ադրբեջանցիները միջազգային հարթակներում էապես համատեղում են իրենց ջանքը: Եվ այստեղ անկասկած է, որ համահայկական մասշտաբում հայկական ներուժը պետք է ուղղվի հենց դրան հակազդելուն, այլ ոչ թե Հայաստանի իշխանության դեմ պայքարին:

Հայաստանի իշխանությունը ձևավորվում է Հայաստանում, պատասխանատու է Հայաստանի առաջ՝ Հայաստանում ապրողների, իրենց կյանքը Հայաստանի հետ կապողների առաջ, իրենց երեխաներին Հայաստանում մեծացնողների առաջ: Հայաստանում կարող է լինել այդ իշխանության դեմ ամենասուր քաղաքական պայքարը, սակայն համահայկական մասշտաբով պայքարը պետք է լինի Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների դեմ, նրանց հետ դաշնակցող, այդ թվում Հայաստանի և Արցախի շահերի հաշվին դաշնակցող որևէ երրորդ երկրի քաղաքականության դեմ: Երբ համահայկական մասշտաբում կա Հայաստանի իշխանության դեմ պայքար, այդ պայքարը անխուսափելիորեն ստանում է Հայաստանի դեմ բնույթ, անկախ, թե ով էլ լինի այդ իշխանությունը, և առավել ևս, եթե խոսքը Հայաստանի հանրության թեկկուզ հարաբերական մեծամասնության վստահությունը վայելող քաղաքական իշխանության մասին է: Սրանք հարցեր են, որոնք չպետք է ենթարկվեն կուսակցական կամ անձնական պրիզմաների:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում