Իսլամական համերաշխության V խաղերի բացման արարողության շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին՝ Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բախումների կապակցությամբ, ինչպես նաև ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ։ Քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: