Monday, 11 12 2023
Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Մխիթարյանին վերադարձնելը. Օզբիլիզ
14:56
Օզբիլիս. կնոջս ասել եմ՝ «չեմոդանները» հավաքած պահի, չըտնրվելու դեպքում
Սպերցյանի ակնարկը․ «Յուվենտուսը» բանակցու՞մ է «Կրասնոդարի» հետ
ՀՖՖ-ի վերջին հույսի որոշումը․․․
Սևիկյանը բացեց փակագծերը․ Ինչու են հայերը հրավիրվում Ռուսաստանի հավաքական
Հենրիխ Մխիթարյանն աջակցում է Օզբիլիսին․ Լեգենդար ֆուտբոլիստը կվերադառնա՞
11:40
ՀՖՖ նախագահ ընտրվելու դեպքում ջանք չեմ խնայի, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև վերջ խաղան Հայաստանի հավաքականում. Արաս Օզբիլիզ
12:45
Յանա Եգորյանի «հայրենասիրական» քայլի հետևանքը․․․
Տիկնիզյանի գնահատականը ռուսական լիգային․ Հայ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ․․․
ԱԱ․ Սկսվել է Հայաստան – Ալբանիա հանդիպման տոմսերի վաճառքը
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք

Աղավնոյից՝ Կոսովո․ Ծեծկռտուք և քաղաքական «բարդակ» «Հանրապետականում»

Երեկ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը նշանավորվեց քաղաքական ակցիաներով, որոնք հերթական ծանր հարվածը հասցրին մեր ֆուտբոլին։ Հիշեցնենք, որ Բելգրադում այս թիմերի միջև առաջին խաղում Սերբիայի չեմպիոնը հաղթել էր 5։0 հաշվով և մարզական տեսանկյունից այս հանդիպումը որևէ նշանակություն չուներ։ «Փյունիկը» արդեն իսկ պատրաստվում է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» դեմ մրցավեճին, ուստի երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երեկ ասպարեզ էր դուրս բերել ոչ հիմնական կազմը։ Օգտվելով առիթից քաղաքկան որոշ ուժեր «Հանրապետական» մարզադաշտը վերածեցին «բարդակի»։ Խաղասկզբում արևելյան տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabakh is Armenia, Kosovo is Serbia»:

Արդեն Հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում խաղադաշտ ներխուժեց պաստառով ու հայկական եռագույնով երկրպագու: Պաստառի մի կողմում գրված էր. «Աղավնոն չենք հանձնելու»: Հարավային տրիբունաներում քաղաքական ուժեից մեկի անդամները պարզելով իրենց կալանավորված կուսակիցների լուսանկարները պահանջում էին անհապաղ ազատ արձակել նրանց։ Հանդիպումից հետո կրկին երկրպագուներ ներխուժեցին խաղադաշտ: Խաղի անվտանգության աշխատակիցները նրանց դուրս հանեցին խաղադաշտից, ինչից հետո տրիբունայի մոտ ծեծկռտուք սկսվեց երկրպագուների և ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների միջև: Ի՞նչպես մեկնաբանել տեղի ունեցածը։ Փորձենք անել թերւս մի քանի շեշտադրում և հարցադրում։ Արդյո՞ք ֆուտբոլային հանդիպումը լավագույն վայրն է Աղավնոն փրկելու համար։ Եթե մեր հայրենակիցները որոշել են չհանձնել Աղավնոն, ինչը միանգամայն ողջունելի է, ապա ինչ գործ ունեն նրանք ստադիոնում։ Պատմության մեջ առաջին անգամ հայկական թիմը ելույթ ունեցավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։ Ու փոխարենը հնարավոր բոլոր մեթոդներով աջակցեինք «Փյունիկին», «Հանրապետականում» բարձրացրինք Կոսովոյի հարցը։ Հարկ ենք համարում շեշտել, որ նունիսկ սերբերը Բելգրադում տեղի ունեցած խաղում Կոսովոյի վերաբերյալ որևէ ակցիա չիրականացրին։ Ցավով պետք է արձանագրենք, որ Երևանում ֆուտբոլային հանդիպումնրն դարձել են վտանգավոր։ Վտանգավոր առաջին հերթին հայկական ֆուտբոլի համար։ Մեր տեղեկություններով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» դեմ հանդիպումից հետո ՈւԵՖԱ-ն նախազգուշացրել էր «Փյունիկին»։ Այդ խաղի ժամանակ և հետո բազմաթիվ երկրպագուներ նեխուժել էին խաղադաշտ։ Ցավոք չի բացառվում, որ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի տնային հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի առանց երկրպագուների։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ երբ ֆուտբոլային հանդիպումը որոշ ուժեր օգտագործում են քաղաքական նպատակներով։ Ամիսներ առաջ ստադիոն ներխուժեցին «Դիմադրության» շարժման անդամները փորձելով փրկել հայրենիքը «Հանրապետականում»։ Երեկ տեղի ունեցածը հետևանքն էր նրա, որ հայկական ֆուտբոլային գերատեսչությունը համապատասխան հետևություններ չարեց։ Միջազգային հանդիպումների կազմակերպիչները, ՀՖՖ-ն, ֆուտբոլային ակումբը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի նման դրսևորումները բացառելու համար։ Լիահույս ենք, որ առաջիկա հանդիպումներում կգործեն արդյունավետ տեխնոլոգիաներ։

Քաղաքական ակցիաների համար կան համապատասխան վայրեր և միջոցներ։ Առանց այն էլ Հայաստանում ֆուտբոլը հոգեվարքի մեջ է։ Նման պայմաններում ոմանք կարծես նպատակաուղված փորձում են ոտնատակ անել հայկական ֆուտբոլը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պարտավոր են անհապաղ արձագանքել տեղի ունեցածին տալով համապատասխան գնահատական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում