
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալել էր «Ցրվենա Զվեզդային»:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվեց 0:2 հաշվով:
Հյուրերը գոլ են խփել 44-րդ և 60-րդ րոպեներին: Մինչ այդ, 30-րդ րոպեին Բուչնևը հետ էր մղել հյուրերի իրացրած 11-մետրանոցը:
«Փյունիկը» «Ցրվենա Զվեզդային» պարտվեց դիմակայության ընդհանուր 0:7 հաշվով:
Եղիշե Մելիքյանի թիմը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ մրցակիցը «Շերիֆն» է: