Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա

Սպառողը երբեք հարգանք չի վայելում, միայն՝ արտադրողը․ Հայաստանը կրկին սպառում է թուրքական արտադրանքը

Անցած մեկ ամսում մամուլում և քաղաքական շրջանակներում քննարկվում էր այն հարցը, որ Հայաստանը կտրուկ՝ ավելի քան տասն անգամ ավելացրել է Թուրքիայից ներմուծումը և այս տարվա առաջին հինգ ամիսներին հասցրել 76 մլն դոլարի։ Եվ որ թուրքական ապրանքների դիմաց Հայաստանից այդ երկիր գնացած յուրաքանչյուր դոլար ֆինանսավորում է նրանց ռազմարդյունաբերությունը, ինչը հատկապես 44-օրյա պատերազմից հետո անթույլատրելի է։ Չէ՞ որ Թուրքիան թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ ու հիմա զենքով օգնում է Ադրբեջանին։ Ուրեմն մենք, այդ երկրից ապրանք գնելով, նպաստում ենք թշնամու ռազմական տեխնիկայի համալրմանն ու դառնում մեր զինվորների սպանության ֆինանսավորողը։ Իսկ երբ առաջ ենք բերում տեղական արտադրանքի շրջանառությունը, տեսնում ենք, որ այն չի արդարացնում իրեն։ Թուրքականից հետո առաջ ենք բերում ռուսական արտադրությունը, որը թուրքականից ավելի ցածր որակի է,  սակայն չենք վարանում, գնում ենք ու այսպես էլ նպաստում թշնամուն, քանի որ գնելով ռուսականը՝ նպաստում ենք թշնամու տնտեսական ու ռազմական զարգացմանը աճին,  չմոռանանք, որ մեր ռազմաավարական  դաշնակից Ռուսաստանը հայի գնած ապրանքների գումարներով՝ աջակցում է մեր թշնամիներին։ Ցավալի է, որ այդքանը գիտակցելով՝ շարունկում ենք նույնը մնալը ու նույնը անել։ Մի՞թե ելք չկա, մի՞թե մենք այնքան թույլ ենք ու չենք կարող տեղ տալ տեղականին, զարգացնել այն ու դադարել լցնել թշնամու գրպանը ։

«Առաջին լրատվակն»-ի հետ զրուցում տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշում է, որ առկա խնդիրը՝ տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ, ավելի շատ երկրորդային են, քանի որ մեր առջև ծառացած առաջին խնդիրը՝ մեր երկրի անհավասարությունն է Թուրքիայի հետ, այսինքն՝ թուրքական ապրանքները ազատ շրջանառություն ունեն Հայաստանում, սակայն հայկականը Թուրքիայում ՝ ոչ։ Սա շատ կարևոր խնդիր է, ավելի կարևոր, քան ռազմաարդունաբերության խնդիրներ են, քանի որ այս քայլով մենք համաձայնել ենք, որ մեք Թուրքիայի հետ հավասար չենք, որ նա ավելի մեծ հնարավորություններ ունի։ Սրա շնորհիվ Թուրքիան ստեղծում է ազդեցության գոտիներ, որոնց միջոցով, երբ սահմանները բացվեն, թուրքական բիզնեսի կտրուկ աճ կգրանցվի, ու անգամ այս պարագայում՝ մեր տնտեսավարողները Թուրքիայում որևէ ապրանք չեն կարողանա վաճառել։ Սա ունենալու է բացասական ազդեցություն արտաքն հաշվեկշռի վրա, որն էլ ազդելու է ՀՀ աշխատատեղերի վրա։ Այս գլոբալ խնդիրներից հետո նոր առաջ է գալիս մեր գնածով նրա տնտեսությանը նպաստելը։

Օրերս խոսվում էր Փաշիյան-Էրդողան կառուցողական հեռախոսազրույցի մասին, սակայն նույն օրը Չավուշօղլուն Հայաստանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցում՝ ասելով, որ Հայաստանը ուշքի չի եկել ու չի գիտակցում՝ ինչ է անում։ Եթե ուսումնասիրենք նախորդ դարի առաջին քառորդի պատմությունը՝ կհասկանանք, որ պատմությունը կրկնվում է ու կրկնվում է այն վարքագիծը, որը դրսևորվել է առաջ, այսինքն՝ նրանք օգտագործելով իրենց ուժերը՝ Հայաստանին շանտաժի են ենթարկում, իսկ մենք էլ տրվում ենք դրան։ Տնտեսական հարաբերությունների այս ֆոնի վրա մեծ ազդեցություն է թողել այդ շանտաժը, որն ակնհայտ է։

Միքայելյանի խոսքով՝ անշուշտ, Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի տնտեսությունից շատ ավելի քիչ մրցունակ է, որն էլ ունի բազմաթիվ պատճառներ։ Օրինակ՝ թուրքական տնտեսությունը զարգանում է արդեն հարյուր տարի, իսկ հայկականը՝ երեսուն։ Թուրքիայում ավելի շատ կապիտալ կա, քան Հայաստանում։ Թուրքիան ունի մուտք դեպի մեծ շուկա, իսկ Հայաստանը՝ ոչ։ Հայաստանը թույլ է նաև լոգիստիկական տեսանկյունից։ Թուրքիան ստանում է նոր տեխնոլոգիաներ, որով կարողանում են գնել կամ ստանալ որակյալ արտադրանք, սկսում է տիրապետել դրա ստեղծման ձևերին, իսկ մենք՝ ոչ։ Թուրքիայում գործում է մասշտաբայի էֆեկտը, այսինքն՝ այնտեղ դու կարող ես արտադրել յոթանասուն միլիոն հատ ապրանք ու այն վաճառել տեղական շուկայում, իսկ Հայաստանում այդ հնարավորությունը չկա։ Ի վերջո, Թուրքիայի վարած տնտեսական քաղաքականությունը, հատկապես՝ վերջին տարիների ընթացքում ավելի հզոր է, քան մերը, որը ցավոք, անգամ չի իրականցվում։

Այս պարագայում կարելի է որդեգրել մոտեցման միայն երկու տարբերակ՝ ասել, որ թուրքական կամ օտարերկրյա արտադրանքն ավելի որակով ու մատչելի է ու գնել դա կամ հասկանալ, որ մեր երկրին պետք է արտահանումը, տնտեսական աճն ու զարգացումը ու գործել։ Հիշեցնենք, որ տասնհիգ տարի առաջ չինական ապրանքը համարվում էր անորակ, իսկ հիմա լրիվ հակառակ էֆեկտն է, նույն պատմությունն ունի ճապոնական արտադրությունը, կորեականը և այլն։ Պետք է հասկանալ, որ մեր տնտեսությունը պետք է զարգացնել, որում պետք է սուբսիդավորում ու որոշակի զոհաբերություններ, որը կտա իր դրական արդյունքները՝ ստեղծելով զարգացած ու կայուն տնտեսություն Հայաստանի համար։ «Պետք է հասկանալ, որ աշխարհում չկա երկիր, որը միայն որևէ երկրի ապրանքն է սպառում ու ոչինչ չի արտադրում։ Սպառողը երբեք հարգանք չի վայելում, միայն՝ արտադրողը։ Այո՛, թուրքական արտադրանքն ավել մրցունակ է ու այս գիտակցումով պետք է որդեգրել տնտեսաքաղաքական արդյունավետ ու ճիշտ մոտեցում»,– ընդգծում է տնտեսագետը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում