Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թվիթթերի իր էջում շնորհավորել է Հայաստանի հավաքականին՝ Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճելու առթիվ։
«Ուզբեկստանի, Հնդկաստանի երիտասարդ թիմերն անհավանական ելույթներ ունեցան, բայց Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։ Արծաթ նվաճել և ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է, և ես շատ հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ նման սենսացիոն ելույթը կարժանանա համարժեք ճանաչման» – գրել է Արոնյանը։