«Հարավային Եվրոպայի և Միջերկրական ծովի երկրները գաղտնի վերսկսել են հում նավթի գնումները Ռուսաստանից։ ԵՄ-ի կողմից մատակարարումների արգելքն ուժի մեջ մտնելուն մնում է չորս ամիս». այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ հուլիսի 29-ից օգոստոսի 5-ը Բալթիկ և Սև ծովերի տերմինալներից Թուրքիայի և Իտալիայի նավահանգիստներ ռուսական նավթի մատակարարումների ծավալը հասել է վերջին յոթ շաբաթվա ընթացքում առավելագույն մակարդակի:
Բացի այդ, ապրիլ ամսից ի վեր առաջին անգամ Իսպանիա է մատակարարվել Urals մակնիշի նավթի խմբաքանակ, սակայն առաքումն իրականացվել է ղազախական «Կազտրանսօյլ» ընկերության կողմից։ Նախորդ շաբաթ, փետրվարից ի վեր առաջին անգամ, ռուսական նավթ էր գնել նաև Հունաստանը։ Բուլղարիան և Ռումինիան Ռուսաստանից ածխաջրածինների գնումներն ավելացրել են օրական մինչև 255 հազար բարել: