Sunday, 02 10 2022
Ռուսաստանի հարավային օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչեւ հոկտեմբերի 4-ը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ո՞րն է ագրեսիայի պատճառը․ Ադրբեջանը շտապում է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23:45
Ռուսաստանի կազմում չորս շրջանների ինտեգրումն անհնար է դարձնում Ուկրաինայի հակամարտության ավարտը. Բորել
23:30
«Իեն» փոթորիկը կարող է ամենաավերիչներից մեկը լինել ԱՄՆ պատմության ընթացքում
Դաշնակից ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքը. Ռուսաստանի ՊՆ
Ռուսաստանն ամեն ինչ կանի նոր տարածքների անվտանգության համար․ Պուտին
Ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա, որն ինքնագլորից է ընկել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Գեղարքունիքի մարզում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր
Մեր քաղաքական ղեկավարությունը այն աստիճան չի կորցրել իր ադեկվատությունը, որ ճանաչի այդ «հանրաքվեները»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Միջազգային արդարադատությունը, ցավոք, արագ արդարադատություն չէ
Շիրակի մարզպետն այցելել է 102, 101 և 100 տարեկան տատիկներին
Վաղատուրը՝ թշնամու թիրախում. ինչ վնասներ է կրել գյուղը
Պուտինն Ալիևի միջոցով թուլացնում է Հայաստանը, որ հետո «փրկի» և դարձնի իր գուբերնիա
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել նրա ուղղությամբ
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է
Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Մեխիկոյում կազմակերպված տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ
Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն
ՀՀ նախագահը և Արսեն Ղազարյանը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագրերի շուրջ
Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի. Շոյգու
Կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները. ՀՀ ՊՆ
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Մարդիկ, որոնք փորձում էին իրենց որդիներին ՌԴ քաղաքացի դարձնել, մոբիլիզացիայի որոշումից հետո այդ գործընթացը կդադարեցնեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր

Հայաստանի և Արցախի ՀԿ-ները ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում ներկայացնում են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի նախաձեռնությամբ ևաջակցությամբ Հայաստանի և Արցախի իրավապաշտպաններն այս օրերին Ժնևում մասնակցում են ՄԱԿ֊ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107֊րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում են ԲՀՀ-Հայաստանի գրասենյակից։

Նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանի կառավարությունը ներկայացնում է զեկույց առ այն, թե ինչպես է կատարում ռասայական խտրականությունից անձանց պաշտպանելու իր պարտականությունը։

Դրան զուգահեռ, Հայաստանից և Արցախից իրավապաշտպանները ներկայացնում են այլընտրանքային զեկույց՝ մանրամասնելով Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի նկատմամբ տարվող հայատյաց և ռասիստական քաղաքականության դրսևորումները։

Օգոստոսի 8-ին, Կոմիտեի՝ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման շրջանակում, ելույթ են ունեցել Լեռնային Ղարաբաղում 2020թ․-ի պատերազմի ընթացքում և դրանից հետոԱդրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված հանցագործություններից տուժած համայնքի ներկայացուցիչ, «Վերադարձ դեպի Դիզակ»հասարակական կազմակերպությաննախագահ Մարգարիտա Քարամյանը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը։

Հանդիպման ընթացքում նրանք բարձրաձայնել են Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի զինուժի հարձակումների, շփման գծում հրադադարի շարունակական խախտումների, Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրականացման, ատելության և անպատժելիության մթնոլորտով պայմանավորված հայերի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության վնասման և ոչնչացման դեպքերի վերաբերյալ։ Բանախոսները ներկայացրել են նաև մի շարք առաջարկություններ, որոնք տեղ էին գտել հասարակական կազմակերպությունների կողմից Կոմիտեին նախապես ուղարկված զեկույցներում։

Բաց հասարակության հիմնադրամներ ֊ Հայաստանի աջակցությամբ Ժնև մեկնած խումբնառաջիկա օրերին հանդիպումներ կունենա նաև ՄԱԿ֊ի մի շարք կառույցների հետ՝ ներկայացնելու և քննարկելու Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմԱդրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները և դրանց վերաբերյալ միջազգային համայնքի ոչ պատշաճ արձագանքը, գերիների անհապաղ և առանց նախապայմանների վերադարձի անհրաժեշտությունը և այլ հարցեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը» և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն այլընտրանքային զեկույց էին ներկայացրել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեին` Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումների վերաբերյալ։ Կազմակերպություններն առաջարկել էին ՄԱԿ-ի Կոմիտեին կոչ անել Ադրբեջանի կառավարությանը վերջ դնել հակահայկական հռետորաբանությանը, դատապարտել և հետաքննել քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնք ռասայական ատելություն են հրահրում հայերի դեմ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, վերջ դնել հայերի դեմ ատելության հիմքով ոճրագործությունների անպատժելիությանը, հետաքննել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեպքերը, որոնք կատարվել են հայերի, այդ թվում՝ զինված հակամարտության համատեքստում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մարդկանց նկատմամբ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում