Tuesday, 27 09 2022
Պարեկներն անցած շաբաթ Երևանում, Շիրակում և Լոռիում հայտնաբերել են 2 593 խախտում
Տեր-Պետրոսյանը ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարումը տեսնում է իշխանություն-ընդդիմություն երկխոսության և համատեղ որոշումներ կայացնելու մեջ
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սլովակիայի առաջին ռեզիդենտ դեսպանը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր
Տեր-Պետրոսյանը ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարումը տեսնում է իշխանություն-ընդդիմություն երկխոսության և համատեղ որոշումներ կայացնելու մեջ
ԱՄՆ իշխանությունները քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը
00:30
Կուբայում միասեռ ամուսնությունների օրինականացման հանրաքվե է անցկացվել
Նազարբաևի զարմիկին դատապարտել են 6 տարվա ազատազրկման
00:00
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել անաչառ ստուգում անցկացնել
Մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, որը պահանջում է համատեղ որոշման կայացում. Լևոն Տեր-Պետրոսյան
ՍԵՊՏԵՄԲԵՐ 26-ին Հայաստանում ծնունդների թիվը 258
Քոչարյանը Հայաստանի սուվերենության հաշվին լեշակեր անգղի նման սպասում է, թե երբ է գետնին դիակ հայտնվելու, որ հոշոտի
Գեղարքունիքի մարզում սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը
Եթե ուզում ենք Ադրբեջանը պատժվի, Հայաստանը պետք է ICC-ի անդամ դառնա
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Քննարկվել են առողջապահական համակարգի ընթացիկ բարեփոխումները
Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայաստանին սպասվում են ցավոտ և ծանր լուծումներ»
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է
Տեր-Պետրոսյանը Կաթողիկոսին, Քոչարյանին, Սարգսյանին ու Արցախի նախկին նախագահներին առաջարկել է ձեռք մեկնել Փաշինյանին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Առցանց անմաքս առևտրի շեմը կգործի մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը. ՊԵԿ
ՀԱՊԿ-ում գտնվելը հակոտնյա է Հայաստանի գոյությանը
Ողջունում եմ ՀՀ վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով նոր մոտեցում է առաջարկել տարածաշրջանի ապագայի վերաբերյալ. Մակրոն
Ադրբեջանի քարտեզը նկարած է, պետք է վերադարձնի ԽՍՀՄ-ի նվիրած հայկական տարածքները
«Այս միջավայրը պետք է օգտագործել անվտանգային մեխանիզմները դիվերսիֆիկացնելու համար». Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի
Օրվա միտքը. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԹՈՂԵՑ ԱՆՊԱՇՏՊԱՆ
ՀԱՊԿ-ն ողջունում է Բիշքեկի և Դուշանբեի միջև հակամարտության կարգավորումը
ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին
Էմանուել Մակրոնի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը

Մի անգամ վեր կացեք ասե՛ք՝ Ռուսաստան չես ապահովում Արցախի անվտանգությունը, թող գնա․ Արբակ Խաչատրյան

Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ֆոնին,  ակտիվացել են ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ քննարկումները։

Ուշագրավ է սակայն, որ որքան էլ տեղի ունեցած միջադեպերը ռուս խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության գոտում էին, Հայաստանում շարունակում են կառչած մնալ հենց այդ երկրի «աջակցությունից»՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատի կոնտեքստում։ Հնչում են տեսակետներ, թե ռուս խաղաղապահների  մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել անվտանգությունը։

Հայաստանում գրեթե բոլորը խոսում են ռուսական խաղաղապահների ներկայության երկարաձգման կամ զորակազմը մեծացնելու, ինչպես նաև ռուսական սայլից կապված մնալու կարևորության մասին: Գրեթե ոչ-ոք չի խոսում այլընտրանքային` միջազգային խաղաղապահ զորքերի ներգրավման մասին, որը կունենա ՄԱԿ-ի մանդատ:

Անկախ իրավապաշտպան, փորձագետ Արբակ Խաչատրյանը կարծում է՝ մի անգամ Հայաստանը պետք է կտրուկ հայտարարություն անի՝ չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը, թողեք գնացե՛ք։

«Մի անգամ վեր կացեք ու ասեք այդ ամենը։ Բայց խնդիրն ավելի գլոբալ դիտարկման կարիք ունի։ Ցանկացած թուլ պետությունը՝ մեղքը բարդում է մեկ ուրիշի վրա։Նույնիսկ  եթե ձեր հարազատը, ընտանիքի անդամը թույլ է, ծախող ու թալանչի՝ երբեք նրան չեք վստահի։ Ցանկացած խաղաղապահ, որտեղ էլ որ լինի՝ պետք է զգա, որ հզոր երկրում է։ Այդ դեպքում՝ տվյալ երկրի պահանջները կկատարվեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արբակ Խաչատրյանի դիտարկմամբ՝ որքան խաղաղապահն է իր վրա պարտականություն վերցրել երկրի անվտանգությունն ապահովել, այնքան էլ Հայաստանի ներկա ու նախկին ղեկավարներն էլ պարտավորվել պահել երկիրը ու չհասցնել պատերազմի․ «Հիմա մենք ունենք զոհեր ու վիրավորներ։Ու այս ամենի ֆոնին՝ մի իշխանություն, որն ասում է, որ պատրաստ է ապահովել մեր տարածքում գտնվող թշնամու անվտանգությունը։ Այսինքն՝ դու քո ժողովրդի անվտանգությունը չես ապահովում, բայց պատրաստ ես ապահովել քեզ սպանողի անվտանգությունը։ Ինչպե՞ս հասկանալ, ինչու՞ մեղադրել ուրիշներին։ Կրկնում եմ՝ թող  կանգնեն ու ասեն, ռու՛ս չես կարողանում ապահովել մեր անվտանգությունը, թող ու գնա, բայց միայն ռուսների գնալով հարց չի լուծվում»։

Մեր զրուցակիցը պնդում է՝ եթե դու քո սեփական երկրում բանակ չես կառուցում, չես հզորացնում, քո անվտանգությունը չես ուզում ապահովել, ոչ մի միջազգային խաղաղապահ ուժ՝ կլինի դա ռուսական, թե միջազգային, չի անելու դա քո փոխարեն․ «Դու  պետք է ինքդ այնքան ուժեղ լինես, որ ուրիշի խաղաղապահ առաքելությունն օգտագործես քո օգտին։ Աշխարհն արդեն վառվել է, սա հետպատերազմյան շրջան չէ՝ 1945 թվականից հետոն չէ, որ մտածես ում «տակ» մտնես։ Ինձ համար անվտանգությունը պետք է լինի սեփական, հայկական։ Մինչև մենք այդ գաղափարին չգանք՝ պետություն չենք դառնալու սրանից-նրանից անվտանգությունից մուրալով։ Չենք կարող շարունակ մտածել՝ ում բերենք, որ մեր անվտանգությունն ապահովեն։ Ինչքան թուլանում ես, այնքան վերանում ես։ Չէ՞ որ նույն ռուսն էլ ունի իր աշխարհաքաղաքական շահերը՝ Թուրքիայի հետ կապված»։

Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, Հայաստանում Ռուսաստանի սիրելիներն են դարձել խարդախներն ու հանցագործները, որոնք բզկտեցին երկիրը, բարոյապես քայքայեցին տեղի բնակչությանը և 30 տարի որպես արատավոր օրինակ ծառայեցին իշխանությանն այսօր վրա պրծած բորենիների համար․ « Իսկ բորենիների մեջ առյուծներ չեն ծնվում։ Օրերս այժմյան քաղաքական գործիչներից մեկը գնացել էր Լեհաստան՝ իր դաշնակցի թշնամի երկիր, դաշնակցի, որն ապահովում է Հայաստանի ամբողջ անվտանգությունը։ Լավ կլիներ, որ միանգամից Ուկրաինա գնար։ Այս բորենիներն այսօր այստեղ են, վաղն՝ այնտեղ։ Բղավում են՝ ռուս խաղաղապահները, իսկ իրենք գնում են Լեհաստան։ Ասեք, դա այլանդակություն չէ՞։ Ինչո՞ւ Լեֆորտովոյում նստած՝ ես կարողացա բացահայտորեն ներկայացնել պահանջներ և քննադատել Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը իմ երկրի նկատմամբ։ Ես պայքարել եմ հանուն իմ ժողովրդի՝ անհանգստանալով, որ իմ ազգին վասալ են դարձնելու։ Կարծում եք՝ ես ընտանիք, երեխաներ չունե՞մ, վախենալու պատճառներ չունեի՞։ Այնպես որ, այսօր մարդու ազգանվան մեջ «յան» վերջավորությունը ոչինչ չի նշանակում։ Հաշվի առնելով գործողություններն ու մտածողությունը՝ եթե հայի գենի առկայության թեստ իրականացվի, հուսամ՝ հայ բնակչության մի ստվար հատված այն չի անցնի։ Դա ինձ ինչ-որ առումով կհանգստացնի։ Բայց, ընդհանուր առմամբ, եթե մարդն ունի արժեքներ, նպատակներ, սկզբունքներ, ճշմարիտ հավատք, ապա ոչ մի սատանա չի կարողանա սասանել նրա մղումներն ու մաքուր հոգին։ Ես միշտ ասել եմ, որ ինձ համար կրոնը կարևոր չէ, շատ ավելի կարևոր է, որ Աստված լինի մարդու հոգում, հենց դա է որոշում բարոյականության աստիճանը։ Այսօր նույնիսկ սրբերին պատկերող սրբապատկերները կարելի է հանգիստ փոխարինել սատանայի սրբապատկերներով, քանի որ, դատելով գործողություններից, մարդկության զգալի մասը երկրպագում է հենց նրան»,-ընդգծեց նա։

Արբակ Խաչատրյանի խոսքերով՝ ժողովուրդը պետք է ունենա հիմք, կորիզ՝ լուրջ պատմությամբ ու հարուստ հոգևոր աշխարհով, այլ ոչ թե փողի թագը գլխին դրած։ Պետությունների ղեկավարները պետք է վերջապես գիտակցեն դա և սերմանեն այն, ինչ խելամիտ է, բարի և հավերժական՝ ի շահ ողջ մարդկության․ «Եթե դու 30 տարի թալանել ես, բանակ չես ստեղծել, տեխնիկապես չես ապահովել զինվորիդ ու ուղարկել ես կռվի՝ դու ամենավերջին այլանդակն ես։ Կռվելու ո՞ր հրաման տվողն է դատվել նման այլանդակության համար։  Լավ զենք չունես, հզոր երկրների հետ դիվանագիտական աշխատանք տանեիր, բայց դա էլ չես արել։ Հիմա մի անգամ սա՝ թքած ունեմ Ռուսաստանի վրա, դու խաբում ես՝ թող գնա։ Եթե փալաս ես, ոչ մի խաղաղապահ էլ քեզ պետք չէ»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում