Monday, 03 10 2022
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել
Վայրագ տեսանյութը Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ
07:50
Կարծում եմ՝ ԱՄՆ-ը միակ երկիրն է այսօր, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոն
Հայաստանում գրանցված ինչ ընկերություն է ենթարկվել ԱՄՆ պատժամիջոցների
Լռեք, պարզապես լռեք. Արման Բաբաջանյան
Հրդեհ Ֆանտան գյուղում․ ԱԻՆ
23:45
Բեռլինը մտավախություն ունի, որ առանց շտապ վերանորոգման «Հյուսիսային հոսքեր»- ը ընդմիշտ կխափանվեն
23:30
Ճապոնիան կարող է օրինականացնել մարիխուանայի ներմուծումն ու օգտագործումը
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Արարատի մարզում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր․ shamshyan.com
23:00
Իլոն Մասկը գլխավորում է Forbes-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակը
Լեհ փաստաբան Տոմաշ Բուչեկն ապացույցներ է ստացել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը

Էրդողանը կանչել է Ալիևին. ինչ է պատահել

Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով Իլհամ Ալիևը ժամանել է այդ երկիր: Առիթը Իսլամական խաղերն են, որ տեղի են ունենում Թուրքիայում, սակայն հրավերի բուն պատճառը թերևս քաղաքական է, հատկապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ Էրդողանը դրանից առաջ իր հերթական հարցազրույցում հերթական անգամ հիշեցրել էր Բաքվին պարտքը՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ հաղթանակում Թուրքիայի անմիջական աջակցությունը: Էրդողանը խոսել էր այն մասին, թե Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանին հաջողվել է ուժով վերականգնել իր տարածքային ամբողջությունը և «արդարությունը»: Էրդողանի այդ հայտարարությունը արժանի է ուշադրության, քանի որ այն կարծես թե ունի թեման «փակելու» տոնայնություն: Նա խոսում է, թե «Ադրբեջանը վերականգնել է տարածքային ամբողջությունն ու արդարությունը», ու հարց է առաջանում՝ իսկ Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածը:

Փաստացի, Էրդողանն այդ կերպ ակնարկում է, որ Անկարան այնքան էլ ոգևորված չէ Ադրբեջանի «պահանջներով», թեև հրապարակային մակարդակում իհարկե չի կարող ուղիղ խոսել այդ մասին: Ինչ խոսք, Էրդողանի այդ մոտեցումը պայմանավորված չէ այսպես ասած հայերի հանդեպ «մեծահոգությամբ» կամ արցախահայության իրավունքների հանդեպ հարգանքով: Էրդողանի համար չկան այդպիսի «սենտիմենտներ», նա անշուշտ շատ պրագմատիկ գործիչ է: Իսկ նրա պրագմատիզմը տվյալ պարագայում այն է, որ Արցախի հայկական վերհսկողության տակ մնացած հատվածը դե ֆակտո գտնվում է ռուսական կարգավիճակում, հետևաբար վիճարկել այնտեղ որևէ բան, նշանակում է վիճարկել դա Ռուսաստանի, ոչ թե Հայաստանի կամ Արցախի հետ: Իսկ Ռուսաստանի հետ Էրդողանն այս փուլում կարծես թե ինչ որ բան պայմանավորվել է՝ Սոչիում, Պուտինի հետ ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ընթացքում: Այդ պայմանավորվածությունները ներառել են Ուկրաինայից մինչև Սիրիա ամբողջ կորը:

Թե հատկապես ինչ են խոսել Կովկասի մասին, հաղորդագրությունները լռել են, սակայն Բլումբերգ գործակալությունն օրինակ հայտնում է, որ Պուտինը Սոչիի հանդիպման արդյունքում Էրդողանին տվել է այն, ինչի կարիքը նա ունի՝ տնտեսական աջակցություն Թուրքիայի ֆինանսա-տնտեսական վիճակը կայունացնելու համար, ինչը Էրդողանի համար չափազանց կարևոր է նախագահի 2023 թվականի ընտրությանը, մինչ այդ ՝ խորհրդարանի ընտրությանը ընդառաջ: Ի՞նչ է ստացել կամ ստանալու Պուտինը դրա դիմաց: Չի բացառվում, որ Ալիևը Անկարա հրավիրվել է հենց այդ համատեքստում, Պուտինի համար արցախյան ուղղությամբ խնդիրներ չառաջացնելու համար: Ի դեպ, ուշադրության է արժանի, որ նախօրեին էլ տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, որում քննարկվել են շփման գծի և սահմանային անվտանգության հարցեր: Ընդ որում, հայկական և ռուսական կողմի հաղորդագրությունները հեռախոսազրույցի թեմայի մասին եղել են նույնական, ինչը եթե ոչ բացառիկ, ապա հազվադեպ երևույթ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում