Monday, 03 10 2022
12:15
Լուլա դա Սիլվան եւ Բոլսոնարուն անցել են Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Եվրամիության ներկայացուցչի խայտառակ գրառումը
Երկիրը չի կարող զարգանալ առանց գիտության. «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի» համաժողովը՝ Երևանում
Խայտառակություն է Երևանյան լճի աղբը
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Լեհաստան. մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի
Ի՞նչ է նշանակում՝ չեն թողնում իրենց ջրագծին միանանք. փակենք այգին, ասենք՝ մեր բարեկարգածն ա, չնայե՞ք
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլերին
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 3, 2022
6 ահազանգ` արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի ապօրինի շինության մասով արձանագրություն կազմե՞լ ենք․ քաղաքապետ
11:00
Մակրոնը հայտարարել Է ԵՄ-ի երկրների հետ միասին ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատելու պատրաստակամության մասին
10:51
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 3, 2022
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 3, 2022
10:37
Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին
Տարադրամի փոխարժեք – Հոկտեմբեր 3, 2022
Թույլ չենք տալու հավասարության նշան դնել պատերազմական հանցագործության զոհի և հանցագործի միջև. Մարուքյանն արձագանքել է Կլաարին
Օրվա թիվը` 11 900
Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Պետք է մտածել տնտեսության և արտաքին գործընկերների դիվերսիֆիկացիայի ուղղությամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
09:30
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
Փախուստը ելք չէ, եթե չեն ուզում կռվել ընդդեմ Ուկրաինայի, թող կանգնեն ու այդ մասին ասեն, համակարգ փոխեն երկրում․ Արբակ Խաչատրյան
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակելու է սերտ շփումը Ուկրաինայում ապրող ՀՀ քաղաքացիների հետ
Բյուջեն գրելիս հույսը դրել են նրա վրա, որ ՌԴ-ից եկածների ներդրումների ներհոսքը կշարունակվի և կապահովի տնտեսական երկնիշ աճ
Արարատ Միրզոյանի ժնևյան հանդիպումները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել

Ինչ է կատարվում Մեղրի-Ագարակ ճանապարհին․ իշխանությունը պետք է բացատրություն տա

Մի քանի օր է համացանցում շրջանառվում է տեղեկություն, որ ռուսական ուժերն անցակետ են դրել Մեղրի – Ագարակ ճանապարհին․ Հայաստանում այլևս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։ Կառավարությունը այս մասով որևէ մեկնաբանություն չի տվել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանն ասում է, որ անցակետը, ընդհանուր առմամբ, Արաքսի ափին է, սահմանին շատ մոտ, որը հսկում են ռուսները, իսկ ինչ վերաբերում է անցակետերին՝ դրանք նոր են, արդեն մեկ տարի է, ինչ տեղադրված են։ Խորհրդային տարիներին այդ մասում ևս կար անցակետ ու առանց թույլտվության որևէ մեկը չէր կարող անցնել, հիմա էլ է նմանատիպ իրավիճակ, որի բացատրությունը պետք է տա իշխանությունը։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ այդ անցակետը նարկոբիզնեսի և սահմանախախտման դեմ պայքարի համար է։ Նշենք, որ մեկ տարվա ընթացքում գրանցվել է նմանատիպ խախտումների շուրջ երեսուն դեպք։ Անցակետը Մեղրիի բնակչության համար այսքան ժամանակ լուրջ խնդիրներ չի առաջացրել, ապահովված է տեղի անվտանգությունն ու սահմանն անցնելիս ստուգվել ու ստուգվում են միայն համապատասխան փաստաթղթերը։

Հարությունյանի խոսքով՝ ճիշտ է, սա այդքան էլ նորմալ երևույթ չէ, սակայն տեղակայված զինվորներն ու փշալարերը ապահովություն են ստեղծում և անվտանգային միջավայր։ Լավ կլիներ, որ ոչ մի անցակետ չլիներ, սակայն կան խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն այս կերպ։ Անվտանգությունն ամենակարևորն է մեզ համար։ Պետք է հասկանալ, որ մեր դիմաց կանգնած են ադրբեջանցիները, որոնցից ամեն կերպ պաշտպանվելը լավագույն ընտրությունն է, որովհետև ո՞վ կարող է բացառել, որ օրինակ՝ Արաքսը հատելով՝ նրանք չեն կարող գալ հասնել մեզ ու դիվերսիա իրականացնել, վերջիվերջո, պետք է փաստել, որ այդ փշալարերը որոշակի անվտանգություն են ապահովում տարածքում։ Նշենք նաև, որ տեղի աշխատողների մեծամասնությունը մեղրեցիներ են, որոնք համագործակցում են ռուսների հետ։ «Հաճախ այս մասին խոսելիս, քաղաքական քննարկումների ժամանակ ասում են, որ մեզ անկախությունից զրկում են, բայց մենք անկա՞խ ենք․ Ադրբեջանի և Վրաստանի սահմանը համապատասխան ձևով կարողանու՞մ ենք պահել, պարզ է, որ ո՛չ»,- ասում է Հարությունյանը։

Վերջին շրջանում հայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծված լարված օպերատիվ իրավիճակի մասով, որը պայմանավորված էր Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ, ռուս սահմանապահները 2021 թ․-ին Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ձերբակալել են երկու զինյալների՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից: Այս մասով մեր զրուցակիցը նշում է, որ նման իրավիճակները անհանգստության տեղիք են տալիս և պետք է ավելի ուշադիր ու հետևողական լինել։ Նման դեպքերը վկայում են այն մասին, որ սահմանապահների և փշալարերի առկայությունը, միանգամայն ճիշտ որոշում է, որովհետև ոչ-ոք չգիտի, թե այդ ծայրահեղականների մտքին ինչ կա ու ինչ վնասներ կարող են հասցնել մեզ, քանի որ ոչ մեկը զենքով հյուր չի գնում, հետևություններն էլ արդեն պարզ են։ Այս ամենի հետևանքով է, որ սահմանին հաճախ են լինում լարված ու տագնապային իրավիճակներ ու անհրաժեշտություն է լինում ստուգումներ իրականացնելու։ Զենքով յուրաքանչյուր մարդու առկայությունն էլ մեծ անհանգստության տեղիք է տալիս։ Զինվորների պարտականությունների պատշաճ կատարումից է կախված մեր անվտանգությունը։ «Մենք պետք է այնքան ուժեղանանք, որ միայնակ կարողանանք մեր անվտանգությունն ու պետության սահմանները պահպանել, որը, այո՛, իրատեսական է։ Ցավոք, երբ սահմանին որևէ խնդիր է առաջանում մենք զանգում ենք Ռուսաստանին՝ հասկանալով, որ մեր առաջանային խնդիրը մեր անվտանգության հարցն է ու դա այն դեպքում, երբ մենք պետք է մեր անվտանգության խնդիները կարողանայինք ինքնուրույն լուծել, ոչ թե օժանդակող ձեռքի օգնությամբ»,- նշում է Հարությունյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում