ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, «Թվիթերի» իր էջում գրել է.
«Ես մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի համաձայնագիրը և ձեռնարկել է չհրահրված հարձակում Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ես վճռականորեն դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիան և միանում միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները տարածաշրջանում»։