Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Stent for life». 2022 թվականին արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է իրականացվել

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատական «Stent for life» ծառայությունների տրամադրման արդյունքում այս տարի արդեն մոտ 1400 սրտի վիրահատություն է իրականացվել:

Պետությունը անվճար իրականացնում է սրտի անհետաձգելի վիրահատությունների՝ Stent for life՝ կյանքեր փրկող ծրագիրը 2015 թվականից: Ծրագիրը ավելի ընդլայնվել է 2018-2019 թվականների ընթացքում, որ կրում է շարունակական բնույթ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական կլինիկայի ղեկավար Համլետ Հայրապետյան՝ ընդգծելով, որ 2015 թվականից սկսած տարեկան միջինը 2000-ից 2200 շահառու է սպասարկվել:

Մասնագետի խոսքով ծրագրի արդյունավետ շահագործման արդյունքում սրտամկանի սուր ինֆարկտից մահվան դեպքերը վերջին տարիներին նվազել են: «Եթե 2015 թվականին սրտամկանի սուր ինֆարկտից մահացությունը կազմել է 8.4 տոկոս, ապա 2021-ին՝ 3.9: Ցուցանիշի նվազմանը նպաստել են սիրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները»,- ասաց նա:

Համլետ Հայրապետյանը նշեց, որ 2018 թվականին ոչ դեղապատ ստենտը փոխարինվեց դեղապատ ստենտով, և ևս մեկ տարի անց ավելի ընդլայնվեց շահառուների ցուցակը, նաև թույլատրվեց անհետաձգելի ստենտավորում իրականացնել ոչ ST էլևացիա ունեցող հիվանդների մի մասին՝ պայմանավորված տվյալ զարկերակի առանձնահատկություններով:

Բժիշկն ընդգծում է՝ առօրյայում հաճախ քաղաքացիները պահանջում են անվճար ստենտի տեղադրում, բայց կոնկրետ այս ծրագրի դեպքում կան սահմանված բժշկական չափորոշիչներ:

«Դա սրտամկանի էլևացիան է կամ գոտևորող զարկերակի ախտահարումը. բժշկական տերմիններ են, բայց ես ստիպված եմ ասել, որ իմանան՝ չափորոշիչներ կան, որ մենք պարտավոր ենք պահպանել: Դրանցից մեկն է, երբ հիվանդության սկզբից մինչև հիվանդանոց մտնելը անցած լինի ոչ ավելի, քան 12 ժամ, և կան իրավիճակներ՝ բարդացած սրտամկանի ինֆարկտներ, երբ գործողության՝ թեկուզ անվճար գնալը ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան չանելը»,- ասաց Համլետ Հայրապետյանը

Ծրագրի մեկնարկից մինչև հիմա մոտ 14 հազար ծառայություն է մատուցվել՝ փրկելով կյանքեր: Այս տարի հուլիսի 31-ի դրությամբ արդեն իրականացվել է 1427 վիրահատություն:

ՀՀ ԱՆ հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Լիանա Բարսեղյան շեշտեց՝ եթե ծրագրի մեկնարկին՝ 2015 թվականին, «Ստենտ ֆոր լայֆ» ծրագրի բյուջեն կազմել է 950 մլն դրամ, ապա 2022-ի համար պետության կողմից նախատեսված է 1 մլրդ 650 մլն դրամ:

Ծրագիրն իրականացվում է 13 բուժհաստատությունում, որից՝ երեքը մարզային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում