Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի տղամարդկան հավաքականը 2․5։1․5 հաշվով հաղթեց Իսպանիային և այս պահին առաջինն է։ Մեր հավաքականին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը պարտության մատնելով Ալեքսեյ Շիրովին։
Այս պահին դեռ ընթանում է Ուզբեկստան-Հոլանդիա հանդիպումը։ Եթե ուզբեկներին չհաջողվի հաղթել մեր ազգային թիմը կհռչավի Օլիմպիադայի չեմպիոն։ Այս պահին հաշիվը հավասար է 1։1