Wednesday, 04 10 2023
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․
07:30
Հայ ժողովուրդը բարի է ու վեհ, ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պետք է միջամտեն». Կապառոս
Աշխարհի առաջնությանն ընդառաջ․ Հայաստանի հավաքականի դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Հայաստանի հավաքականի իրական դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում
Նանտից՝ Երևան․Արցախցի ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականո՞ւմ
Տիկնիզյանի նպատակը․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի Եվրո-2024-ում
Ի հեճուկս ռուսների․ Սևիկյանը միանում է Հայաստանի ազգային հավաքականին
12:40
Օլիմպիական ուղեգրեր Բելգրադից․ Հայ ըմբիշների ելույթն աշխարհի առաջնությունում
Ադրբեջանը կրկին տապալվեց Հայաստանի հետ սպորտային դիմակայությունում
11:30
Հայտնի մարզիկների արձագանքը․ Արոնյանը պատասխանել է Մամեդյարովին
11:25
Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան
12:40
Մերժել Հայաստանին հանուն Ռուսաստանի․ Յանա Եգորյանի զոհաբերությունը
Վերջապես․ ՀՖՖ-ի դարակազմիկ որոշումը․․․
Ինչու լցվեց ՈւԵՖԱ-ի համբերության բաժակը․ Ովքեր են մեղավորները․․․
16:00
Բելգրադում սպասում են հայ լեգենդին․ Միջազգային ֆեդերացիայի անդրադարձը
15:58
Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա
Հայաստանն ու Թուրքիան․Վրացական ֆիասկո, ադրբեջանական անկում․․․
Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Պետրակովի ֆունդամենտը․ Խորվաթիայից կրած պարտության հետագիծը․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
22:15
Հայաստանը պայքարեց մինչև վերջ, բայց ցավալի պարտություն կրեց
Հայաստանը պատրաստ է սենսացիայի․ Ուշագրավ փաստեր Խորվաթիայի մասին
Պետրակովը ճիշտ է․ Կարևորագույն հանգրվան Երևանում
00:45
Հայաստանի հավաքականը չպարտվեց Թուրքիային. Պայքարը շարունակվում է
00:04
Դաշյանը դաշունահարեց դարպասը. Հայաստանը բացեց Թուրքիայի հետ խաղի հաշիվը
Ռևանշի խաղը․ Ինչպես հաղթել թուրքերին․․․
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Պետրակովի հաղթաթուղթն ու հավաքականի հիմնական խնդիրը․․․

Թասիբի խաղ «Հանրապետականում»․ Ինչ խնդիր պետք է լուծի «Փյունիկը»

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում այսօր Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենայի Զվեզդայի» հետ։ Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած առաջին խաղում մեր չեմպիոնը զիջել էր 5։0 հաշվով։ Դիմակայության ելքն այլևս վճռված է և այսօրվա մրցավեճը մարզական առումով որևէ նշանակություն չունի։ Իսկ ինչը պետք է ստիպի «Փյունիկի» ֆուտբոլիստներին դուրս գալ խաղադաշտ և պայքարել։ «Այո․ մեզ համար շատ ծանր խաղ է լինելու: Նախորդ խաղի համեմատ 4 կորուստ ունենք: Երկուսը ջերմում են, երկուսը վնասվածք ունեն, բայց չեմ ցանկանում անունները լրացուցիչ տեղեկություն հաղորդելով մրցակցին։ Մենք շատ խաղեր ենք հաղթել, հատկապես այս տարի և ունեցել ենք Շատ քիչ պարտություններ։ Վերջին պարտությունը սակայն մեզ համար ցավոտ էր:

Այո, մրցակիցն ուժեղ է, բայց 0:5-ը ցավալի արդյունք է է: Ներողություն եմ խնդրում բոլորից այս հաշվի համար: Պատասխան խաղում մենք խոսք ունենք ասելու, գործ ունենք անելու դաշտում: Պարտվելը սպորտում բան չէ։ «Փյունիկը» ցույց է տվել, որ ինքը հաղթող թիմ է: Ամոթ կլինի, եթե չպայքարենք, վստահ չզգանք մեզ խաղադաշտում: Ես վերլուծել եմ առաջին խաղը. մինչև վերջին րոպեն մեր տղաները պայքարել են: Ես շնորհակալ եմ մեր ֆուտբոլասերներին։ 0:5 պարտությունից հետո, երբ հետևում եմ կարծիքներին կամ փողոցում հանդիպում եմ երկրպագուներին, տեսնում եմ վստահություն, հավատ մեր նկատմամբ: Շատ շնորհակալ եմ այդ աջակցության համար: Մենք աշխատելու ենք չկորցնել այդ հավատը, այնպիսի խաղ ցույց տալ, որ բոլորը հասկանան՝ թիմը հանձնվել չունի, ճիշտ է՝ այս դիմակայությունը հաղթելու շանսը 1 տոկոս է, բայց թիմը պայքարելու է մինչև վերջ: Մեզ համար ավելի շատ թասիբի խաղ է»,- լրագրողեների հետ հանդիպման ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: Լինենք անկեղծ, «Փյունիկը» դեռևս չունի այն ներուժը, որը թույլ խաղալու Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Սա ամենևին չի նշանակում, որ պետք է այսպես ասած թևաթափ լինել և հրաժարվել պայքարից։ Այս պահին «Փյունիկի» գլխավոր նպատակը պետք է լինի Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվելը։ Հավանականությունը մեծ է, որ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում մեզ բաժին կհասնի քաջ ծանոթ Մոլդովայի չեմպիոն «Շերիֆը»։ «Փյունիկը» պետք է անի հնարավորն ու անհնարինը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի արգելքը հաղթահարելու համար։ Այո խնդիրը բարդ է, բայց կարելի է հաղթահարել այն։ Ուստի «Ցրվենա Զվեզդայի» դեմ այսօր կայանալիք հանդիպումը պետք է հանդիսանա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆին պատշաճ կերպով նախապատրաստվելու միջոց։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եղիշե Մելիքյանը անդրադաձավ նաև սխալներին որոնք մեր ֆուտբոլիստները թույլ էին տվել Բելգրադում։ Սա նշանակում է, որ մեր թիմի գլխավոր մարզիչը ձեռնամուխ է եղել շտկելու բացթողումները։ «Եթե առաջին հայացքից նայենք մեր բաց թողած գոլերը՝ ճիշտ դասավորություն ունեինք, տղաները ճիշտ էին կանգնած, պարզապես անհատական պայքարների ժամանակ ճիշտ չգործեցինք: Ավելի շատ անվստահ գործեցինք: Երկրորդը՝ արագությունները, ինչը ժամանակից ֆուտբոլում շատ կարևոր գործոն է: Մրցակիցն ունի այդ բյուջեն, որ կարողանա ձեռք բերել այդպիսի ֆուտբոլիստներին: Բայց վերլուծել ենք, եթե զիջում ենք արագությամբ, այս խաղում շտկումներ կանենք, որ նման պահեր չունենանք: Մեր տղաները այդ արագություններին մի քիչ սովոր չէին: Հիմա ավելի շատ փորձ ձեռք բերեցին, հասկացան, թե ոնց կարելի է խաղալ նման թիմի դեմ: Հուսով եմ՝ վաղը չեն լինի նման սխալներ: Այս խաղին ես թիմի հետ մոտեցել եմ հոգեբանորեն այս ուղղությամբ՝ սա թասիբի հարց է: Մենք պետք է չհանձնվենք, ձեռքներս չթուլացնենք, այլ ամուր կանգնենք, որովհետև մեզ հավատում են: Եթե 0:5-ից հետո ժողովուրդը դեռ մեզ հավատում է, պետք է աշխատենք դա չկորցնել: Ժողովրդի հավատը մեր նկատմամբ ավելի թանկ է մեզ համար, քան 3 միավորը»,- նշել է Մելիքյանը։ Հիշեցնենք, Չեմպիոնների լիգայի որոկավորման երրորդ փուլում պարտվող թիմերը պայքարը շարունակելու են Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։

Եթե նույնիսկ այստեղ «Փյունիկը» ձախողվի, մեր թիմը ելույթ կունենա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Ուստի այս տարի մեր չեմպիոնը եվրագավաթային դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում