Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Իսպանիայի հետ։
Գաբրիել Սարգսյանը խաղում է Ալեքսեյ Շիրովի, Հրանտ Մելքումյանը՝ Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի, Մանուել Պետրոսյանը՝ Դավիդ Անտոն Գուիխարոյի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Խայմե Սանտոս Լատասայի հետ։
Վերջին տուրից առաջ մեր հավաքականը 17 միավովով Ուզբեկստանի հետ կիսում է առաջին հորիզոնականը։