Քանի հստակություն չկա այլընտրանքային ճանապարհի մասին, խոսել գազատարի ճակատագրի մասին դժվար է: Մինչև էներգետիկ խնդիրը, ավելի լուրջ հարցեր կան Արցախում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը:
Ավետիսյանը կարծում է, որ եթե բնական գազի բացակայությամբ մարդիկ կարող են ապրել, ապա առանց էլեկտրաէներգիայի անհնար է. «Գազի հարցով կարող են որոշակի հապաղումներ լինել, Արցախ էլեկտրաէներգիա չմատակարարելու դեպքում աղետ կլինի: Արցախում մի լամպի լույս լինելու է, թե ոչ. սրա մասին պետք է մտածել ու աջակցել: ՀՀ-ն արդյոք ուսումնասիրել է` նոր ճանապարհից հնարավոր է էլեկտրաէներգիայի մատակարարում: Արցախում այսօր գոյաբանական խնդիրներ են առաջացել, ելքը պարզ չէ»:
Փորձագետը շեշտեց, որ Հայաստանը նոր ատոմակայանի հարցը պետք է շուտափույթ լուծի: