14 տարի այս օրը սկսվեց ռուս-վրացական պատերազմը։ Այսօրվա հայացքով ինչ էր այդ պատերազմը, ինչու էր։ Կարելի՞ էր արդյոք խուսափել այդ պատերազմից։ Վրացիները իրականում ազատվեցի՞ն ռուսական ազդեցությունից, թե՞ հիմա այլ պրոցեսներ են։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ջոնի Մելիքյանի հետ:
Մելիքյանի խոսքով՝ 2008-ը ռուս-վրացական հարաբերությունների կրիտիկական փուլն էր․ «Ռուսաստանը Վրաստանը կորցրեց 2008-ին: 90-ականների կոնֆլիկտները 2000-ականներին բացասական ազդեցություն ունեցան տարածաշրջանային գործընթացների վրա»:
Ինչ վերաբերում է ներկա զարգացումներին, ապա վրացագետը կարծում է, որ բարդ պրոցեսներ են․ ուկրաինական պատերազմը Վրաստանին կանգնեցրեց բարդ երկընտրանքի առաջ: