Sunday, 25 09 2022
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով 7600 մարդ հարկադրված լքել է իր տունը
Հանդիպել են Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները
Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.03 տոկոսը
Այդ գործընթացը սկսելու միակ հնարավոր ճանապարհն այն է, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի տարածքից
Արարատ Միրզոյանը սիրիացի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
Մարդկային ռեսուրսներ դեպի Արցա՞խ, թե՞ հերթական ռուսական էքսպանսիա․  ի՞նչ կտա երկքաղաքացիության ամրագրումն Արցախի սահմանադրությունում
Ժամը 11.00-ի դրությամբ Եղեգիսում քվեարկել է ընտրողների 9,48, Արենիում՝ 6,17 տոկոսը
Պահանջարկ կա, գնող՝ ոչ. Ավիատոմսերի կտրուկ գնաճը փոխել է իրավիճակը
Պուտինը հրամանագիր է ստորագրել ուսանողների համար մասնակի զորահավաքը հետաձգելու մասին
Ռուսական մոբիլիզացիայի հայկական արդյունքը
12:45
Հայտնի է՝ մինչև երբ կաշխատի Windows 10 օպերացիոն համակարգը
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է հանդիպման վայր ու ժամ՝ խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար
12:15
G7-ի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն 2023 թվականի ապրիլի 16-18-ը Ճապոնիայում
12:00
ԵՀ-ն հայտարարել Է անհատական հիմնավորմամբ ռուսաստանցիների մուտքը մերժելու իրավունքի մասին
11:45
Toyota-ն կփակի գործարանը Ռուսաստանում, կազատի օֆիսի եւ ձեռնարկության աշխատակիցներին
11:30
Բրիտանիան կարող Է միանալ Մակրոնի «Եվրոպական քաղաքական հանրակցությանը». BBC
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի
Այս պահին որևէ ահանզագ չկա. ԿԸՀ նախագահ
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Կա լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում․ Թեհրանը շատ հասցեական դիմում է Էրդողանին
10:24
Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնան արդեն այս տարի. ԱՄՆ-ի դեսպան
Պայմանագրեր չկան․ Արենիում խաղողի մթերման խնդրի առաջ են
Ղազախստանի սենատը բացառել Է Առաջին նախագահի օրը պետական տոների ցուցակից
09:45
ԷՄԳ-ի ղեկավարը կարծում է, որ էներգետիկական ճգնաժամը կարող է վերացնել Եվրոպայի միասնությունը. FT
Հայաստանի 8 մարզերի 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
09:15
Մակրոնը չի կարողանում բացատրել Պուտինի գործողություններն Ուկրաինայում
Նախագահները հանո՞ւն, թե՞ ընդդեմ Հայաստանի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վայոց ձորի մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Դուրս ՀԱՊԿ-ից. Երկուշաբթի ակցիա կանցկացվի

Ինչո՞ւ է լարված հայ-իրանական սահմանի իրավիճակը. ու՞ր է Հայաստանի ԱԱԾ-ն

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության վարչությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ վերջին շրջանում լարված է հայ-իրանական սահմանի օպերատիվ իրավիճակը, ինչի առնչությամբ էլ հայ-իրանական սահմանը 1992 թվականի Հայաստան-ՌԴ միջպետական պայմանագրի համաձայն հսկող ռուս սահմանապահները ստուգումներ են իրականացնում Մեղրի-Ագարակ ճանապարհին, որն անցնում է հայ-իրանական սահմանով: Այդ ստուգումների հանգամանքը մեծ ուշադրության էր արժանացել հայաստանյան մեդիայի լրահոսում դրա վերաբերյալ տեղեկություններից հետո: Այդ առնչությամբ էլ ՌԴ սահմանապահները պարզաբանում են, որ ստուգումները պայմանավորված են լարված օպերատիվ իրավիճակով, որը բնորոշվում է «Իրանից Հայաստան թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի (հաշիշ, մեթամֆետամին, հերոին) ապօրինի տեղափոխման փորձերի ավելացմամբ»: Սակայն, դրանից բացի, ՌԴ սահմանապահ վարչությունը հայտնում է, որ արձանագրվում է նաև ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ Հայաստանի և Իրանի պետական սահմանի խախտման դեպքեր: Ըստ տեղեկության, «2021 թ․ Մեղրիի սահմանապահ ջոկատի հատվածում ռուս սահմանապահները ձերբակալել են երկու զինյալներ՝ զենքով, նռնականետներով և մեծ քանակությամբ զինամթերքով, որոնք ապօրինի կերպով մուտք էին գործել Իրանից», հայտնում է ՌԴ սահմանապահ ծառայության վարչությունը, դրա դեմ պայքարի անհրաժեշտությամբ բացատրելով, որ ստեղծվել են սահմանապահ մոդուլային հավելյալ կետեր:

«Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման նպատակով, «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների հետ համաձայնեցմամբ՝ ընթացիկ տարվա սկզբից կազմավորվել են սահմանային հսկողության ծառայության իրականացման մի շարք կահավորված դիրքեր՝ ընտրողական (իսկ սահմանախախտների որոնման և հետապնդման դեպքում՝ առանց բացառության) միջոցառումներ իրականացնելու անձանց և տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մաքսանենգության, անօրինական միգրացիայի և այլ իրավախախտումների փաստերի հայտնաբերման, կանխման և խափանման նպատակով: Սահմանային գոտում տեղաշարժ իրականացնող քաղաքացիներին խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավապահ մարմինների օրինական պահանջներին», հայտնում է ՌԴ սահմանապահ ծառայությունը: Առաջին հարցը, որ այս դեպքում առաջանում է, այն է, թե ինչու՞ է ՀՀ քաղաքացիներին առկա իրավիճակի վերաբերյալ ստեղծված տեղեկատվությունը կամ պարզաբանումը փոխանցում ոչ թե Հայաստանի ԱԱԾ-ն, այլ ՌԴ սահմանապահ ծառայությունը: Իհարկե, ՌԴ սահմանապահներն են հսկում հայ-իրանական և հայ-թուրքական սահմանը, արդեն երեք տասնամյակ, 1992-ի համաձայնագրով, սակայն նրանք պետք է աշխատեն Հայաստանի ԱԱԾ հետ, իսկ Հայաստանի քաղաքացիների հետ թերևս առաջին հերթին պետք է աշխատի Հայաստանի ԱԱԾ-ն և պարզաբանումները պետք է տան այդ գերատեսչությունից:

Մյուս էական հարցն իհարկե այն է, թե ինչու՞ է լարվել հայ-իրանական սահմանի օպերատիվ վիճակը, ընդ որում առաջացել ոչ միայն թրմանյութերի վաճառքով զբաղվող հանցագործների աշխուժություն, այլ նաև ծայրահեղական խմբերի: Այդ առնչությամբ ինչպիսի՞ աշխատանքային գործակցություն կա Իրանի սահմանապահների և անվտանգության կառույցների հետ: Սահմանին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչների հայտնաբերման և վնասազերծման մասին տեղեկությունը կարծես թե հրապարակվում է նոր: Իհարկե, օպերատիվ, հետախուզական, մարտավարական նկատառումներից ելնելով դրա բարձրաձայնումը կարող էր ուշանալ, այն կարող էր գաղտնի պահվել՝ «հետքերը» ևս բացահայտելու անհրաժեշտությունից ելնելով, սակայն, բոլոր դեպքերում, ի՞նչն է յդ ռիսկերի աշխուժացման պատճառը և հատկապես ի՞նչ կազմակերպությունների մասին է խոսքը: Հարցերը իհարկե բավականին շատ են, թե զուտ մասնագիտական տիրույթում, թե նաև իրադրության հնարավոր քաղաքական տողատակերի: Ի վերջո, արդյո՞ք առկա իրավիճակը որևէ կերպ կարող է «փոխկապակցված» լինել օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդի բարձրաձայնած մտահոգությունների հետ, որոնք վերաբերում էին հայ-իրանական սահմանին: Արդյո՞ք սահմանի օպերատիվ իրադրության լարվածության մասին հայտարարությունները կարող են լինել քող կամ «պատրվակ»՝ սահմանային գոտում ռուսական վերահսկողության ռեժիմն ուժգնացնելու համար, որը կարող է պայմանավորված լինել այլ գործընթացներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում