Օգոստոսի 1-ից ցայսօր Լեռնային Ղարաբաղում տարբեր մակարդակներով շարունակում է պահպանվել լարվածությունը։ 2020թ. աշնանային պատերազմից հետո տարբեր հաճախականությամբ շարունակվող լարվածությունը դրսևորվեց առավել ակտիվությամբ։ Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը ԼՂ շուրջ՝ տեղի հայության համար ստեղծելով անելանելի իրավիճակ։ Ինչ ներքին դիմադրողականություն ունի Հայաստանը այս ամենին դիմագրավելու։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանի հետ:
Խաչատրյանի բնորոշմամբ՝ Արցախի շուրջ օղակը սեղմվում է․ Հայաստանի մանևրելու հնարավորությունը նվազում է․ «Մեր ներքին դիմադրողականությունը ցածր մակարդակի վրա է»:
Ազգագրագետը Հայաստանի ներկայիս իրավիճակը համեմատում է 91-ից 98 թվականների հետ: