Հնդկաստանում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայի նախավերջին` 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը գեղեցիկ ուժով 3:1 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ։ Պարտիաները հաղթանակներով են ավարտել Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Սարգսյանտ սև խաղաքարերով մրցել է Շահրիյար Մամեդյարովի հետ և հաղթանակ տարել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 51-րդ քայլին պարտության է մատնել Նիյատ Աբասովին:
Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանն էլ ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները:
Մերոնք այս պահին գլխավում են մրցաշարային աղյուսակը եւ վերջին տուրից առաջ ունեն իրական հնարավորություն չեմպիոնի կոչումը նվաճելու։